Մարդ պետք է երեխա ունենա, տղան տղու չպետք է սիրի. Վարդան Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Հայոց եկեղեցին ու հայոց լեզուն գիտե՞ք ովքեր են ուզել վերացնել՝ թուրքերը, պարսիկները, մոնղոլները, ովքեր ուզել են, որ հայոց պետականությունը վերանա: Որտեղ բնակություն է հաստատել հայոց ազգը, կառուցել է իր եկեղեցին ու դպրոցը: Հիմա ինչի՞ ենք մենք ուսումնական հաստատություններից հանում, հանում ենք՝ որ ի՞նչ: Ի՞նչ ենք բերում դրա տեղը, էն այլանդակված, այլասերված բա՞նը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ հայտարարելով, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա ու գնա:

Անդրադառնալով Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի ֆինանսավորմանը՝ Վարդան Ղուկասյանն ասաց. «Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք: Եթե մեկը Եվրոպայի չեմպիոն է եղել, դա չի նշանակում, որ իր վատ, խայտառակ ապրելակերպը, որ թողել գնացել է Գյումրիից, դրա համար 20 մլն փող տա՞ն: Անդրանիկ Զորավարի համար ֆիլմ հանեք, Վարդան Մամիկոնյանի համար ֆիլմ հանեք, հանեք մեր նախնիների, սրբերի համար, էս ո՞ւմ համար եք գումարներ տալիս, էս ո՞վ է իրավունք տվել այդ խայտառակ ֆիլմերին փող տալ: Հետո Պապ թագավորից են խոսում, Պապ թագավորը գալուբոյ է եղել, խայտառակ, էդպիսի կերպարը պետք է հանել ազգի միջից: Տրդատ թագավորին թողել եք… հետո Պապ թագավորը Ներսես կաթողիկոսին թունավորեց, դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպա՞ր, թողնում եք Տրդատին, Տիգրան Մեծին, Աշոտ Ողորմած Բագրատունուն, էդքան բարեպաշտներ ենք ունեցել, դուք դրանց թողել եք, ընկել եք էդ սատանեքի հետևի՞ց»:

Հարցին՝ ո՞ր աղբյուրից է օգտվել Ղուկասյանը, որ եզրակացրել է՝ Պապ թագավորը նույնասեռական է եղել, նա ասաց. «Բացեք Հայոց պատմություն, Փավստոս Բուզանդ»:

Վարդան Ղուկասյանն ասաց՝ Մելինե Դալուզյանին պարգևատրել է ժամանակին ու չի էլ իմացել, որ նա այլ կողմնորոշում է ունեցել:

Դիտարկմանը, որ երեկ ԱԺ ամբիոնից «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Զիգմունդ Ֆրեյդին մեջբերեց, որ «միասեռականությունից վախենում են նրանք, ովքեր լատենտ գեյեր են», պատգամավորն արձագանքեց. «Ես այդ բառերից ոչ հասկանում եմ, թե դու ինձ ինչ ասեցիր,աղջիկ ջան, ոչ էդ լատենտից եմ հասկանում: Ես գիտեմ, որ մարդը պիտի ընտանիք ունենա, երեխա ունենա, կատու չպահի, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի: Ես տենց բաներ գիտեմ, հետո ամոթ էլ է, որ դրանք եկել հասել են ստեղ: Չեմ էլ ուզում դրանց անդրադառնալ, ամոթ է, ինձ նայի ու դրանց նայի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան