Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստին մասնակցելու էր եկել նաև դատախազ Կարեն Բիշարյանը։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկ ներկայացրեց դատախազին՝ հիշեցնելով, որ քաղաքական փոփոխություններից առաջ Բիշարյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին գործով ներգրավելու անհրաժեշտություն չկա, իսկ …

