Դիմում եմ նախկիններին մերժող, հեղափոխական օրակարգը պաշտպանող ոչիշխանական ուժերին և գործիչներին. Արման Բաբաջանյան

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հայտնելով իր մտադրության մասին՝ հավաքել հեղափոխությանը հավատացող, հեղափոխությունը պաշտպանող, բայց միևնույն ժամանակ առողջ մտահոգություններ ունեցող քաղաքացիների, հանրային միավորների, քաղաքական և քաղաքացիական ուժերի ներկայացուցիչների՝ միասին քննարկելու անելիքներն ու ապագայի ծրագրերը:

«2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ու մեր հասարակության համար ստեղծել է որակապես նոր պետություն, իրապես ազատ ու ժողովրդավարական երկիր ունենալու բացառիկ, պատմական հնարավորություն: Հեղափոխության հիմքում դրված հիմնական գաղափարը՝ արատավոր անցյալի մերժումը, դարձել է այդ հնարավորության անկյունաքարը: Սակայն նոր Հայաստան ունենալու, նոր պետություն կերտելու ճանապարհը երկար է ու դժվարին: Այն պահանջում է հանրային, քաղաքական, մտավոր ջանքերի կենտրոնացում ու գործադրում:

Այդ շարքում, սակայն, առանցքային են քաղաքական համակարգին վերաբերող փոփոխությունները, որոնց սպասումը թևածում է օդում: Հեղափոխությունից հետո առավելապես օբյեկտիվ, մասամբ սուբյեկտիվ պատճառներով քաղաքական դաշտը տարանջատվել է պայմանական սևերի ու սպիտակների, նորերի ու նախկինների, հեղափոխականների ու ռևանշիստների միջև: Հետհեղափոխական օրինաչափություն լինելով հանդերձ՝ այդ իրողությունը էապես խոչընդոտում է քաղաքական համակարգի զարգացմանը, առողջ քաղաքական մրցակցությանն ու մրցակցային քաղաքականությանը:

Քաղաքական դաշտի այդ տարանջատվածությունն իրականում գոյացրել է բավական մեծ վակուում՝ հեղափոխականների ու ռևանշիստների միջև: Այդ տարածությունը, բավական մեծ քաղաքական տարածությունը մեր այն քաղաքացիների քաղաքական նախընտրությունների տարածությունն է, ովքեր անվերապահորեն մերժում են անցյալը, ովքեր հավատում են հեղափոխության գաղափարին ու դրա ընթացքի անկասելիությանը՝ միևնույն ժամանակ վերապահումներ ու անհամաձայնություններ ունենալով հետհեղափոխական քայլերի, գործողությունների ու ծրագրերի հետ: Քաղաքացիների այդ բավական հոծ զանգվածն է, որ մինչև այսօր ու ապագայում էլ բարձր է պահելու հեղափոխության գաղափարի արժեքն ու վարկանիշը՝ միևնույն ժամանակ խնդիրներ տեսնելով դրա ընթացքի հետ: Քաղաքական դաշտի այդ վակուումը, այդ տարածությունը անհրաժեշտաբար պետք է լցվի նոր գաղափարներով, նոր ծրագրերով ու ռազմավարություններով՝ հեղափոխությունը պաշտպանելու, սակայն հեղափոխության ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակադրումով:

Այս բոլոր գործոնների համադրմամբ ու քաղաքական դաշտում առաջացած այդ բացը լրացնելու հրամայականով անհրաժեշտ է նախաձեռնել հեղափոխությանը հավատացող, հեղափոխությունը պաշտպանող, բայց միևնույն ժամանակ առողջ մտահոգություններ ունեցող քաղաքացիների, հանրային միավորների, քաղաքական և քաղաքացիական ուժերի ներկայացուցիչների հավաք՝ միասին քննարկելու մեր անելիքներն ու ապագայի ծրագրերը: Հավաքը չի հետապնդելու որևէ կուսակցական, հատվածային շահ։

Հավաքի անցկացման վայրի, ժամի մասին՝ հաջորդիվ»,- գրել է նա: