ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն սեպտեմբերի 27-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին հրավիրած ասուլիսում անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին` շեշտելով, որ երկու երկրների թե բարեկամական, թե փոխգործակցային հարաբերությունները առողջ և կայուն զարգացում են ապրում: «Հայ-չինական հարաբերությունները պատմական արմատներ ունեն: 1992 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո դրանք ավելի հաստատուն և կայուն դարձան: …

