26 Նոյեմբեր 2019 | 12:12
Շնորհակալ եմ ժպիտ պարգևելու համար․ Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի ավագանու այսօրվա նիստը սկսվեց ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ելույթով: «Այս ամիս Երևանի քաղաքապետը մեկնեց արձակուրդ և, ըստ օրենքի, քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինեց քաղաքապետին նրա բացակայության ժամանակ։ Օրենքով այլ դեպք, քան քաղաքապետի առաջին տեղակալի կողմից քաղաքապետի լիազորությունները կատարելը, չի նախատեսվում։ Այդ լիազորությունները, քաղաքապետի գիտությամբ, իրականացրեց Հայկ Սարգսյանը, ով ավելի քան 70 իրավական ակտ …