Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Քաղաքականություն
26.11.2019 | 12:38Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: