Կենդանասերները բողոքում են ռուսաստանաբնակ գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանի նախաձեռնությամբ Գյումրիում բացված «Ույուտ» դելֆինարիումի աշխատանքի դեմ: Մասնավորապես, Civil Voice և «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց պաշտոնական նամակին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից պատասխանել են, թե Գյումրիում դելֆինարիա հիմնելու որևէ փաստաթուղթ չի ներկայացվել նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար: Բացի այդ՝ դելֆինների …

