«Մենք հաշվետու չենք Սերժ Սարգսյանին մեր փոփոխությունների համար»․ Սոս Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, երեկ Զագրեբում Սերժ Սարգսյանը ձեր իշխանությանը մեղադրել է նրանում, որ իշխանությունը վերցնելուց հետո  հեղափոխական որևէ փոփոխություն չեք արել կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերում հեղափոխական բեկում չեք մտցրել։ Ինչո՞ւ չեք մտցրել։

-Նախ մենք հաշվետու չենք Սերժ Սարգսյանին մեր փոփոխությունների և չփոփոխությունների համար, իհարկե եթե հանդես գա որպես քաղաքացի, ապա՝ այո՛, հաշվետու ենք։ Իհարկե, ինքը չի կարող տեսնել հեղափոխական փոփոխությունները, որովհետև իր համար անհասկանալի կլինի այն բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք այս պահին արվում են՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, նվազագույն շեմի բարձրացումից, ասֆալտապատման այն ամբողջ աշխատանքներից, հավաքագրված 800 միլիոն դոլարից։ Այս ամենը Սերժ Սարգսյանի համար հեղափոխական չի կարող լինել, որովհետև իր տրամաբանությամբ այս գործողությունների մեկ հարյուրերորդականը կարելի էր անել ընտրությունների նախաշեմին, և ոչ թե հեղափոխությունից հետո։ Մյուս կարևոր բանը, որ, իհարկե, ինքնախոստովանականի էր նման, որ՝ իբր իրենք զբաղված էին խաղաղության և անվտանգության հարցերով, ահա ինչու ձեռքի հետ հեղափոխական կոռուպցիայով էին զբաղվում։ Առհասարակ անդրադառնալ անցյալում մնացած քաղաքական գործչին, չեմ կարծում, որ պատշաճ է։

-Կա նաև այսպիսի մեղադրանք ձեր հասցեին՝ երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։

-Ինքն այս ամենը տեսել է իր պատկերացրած ձևի մեջ և առհասարակ այն հանգամանքը, որ այս ամենի մասին ինքը Հայաստանում չի խոսում, այլ հասնում է Զագրեբ, ցույց է տալիս Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալը և իր ունեցած ազդեցությունը։ Ինչ վերաբերվում է փոխզսպումներին և դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունների տարանջատմանը, դրանք մեզ համար գերակա են։ Եվ կա փոփոխության պահանջ մեր հասարակության մեջ, որը ենթադրում էր, որ ավելի բիրտ քայլեր կարելի էր անել և խախտել գուցե այդ սկզբունքները, բայց մենք մեր ամեն քայլը, որքան էլ անհասկանալի է մեր քաղաքացիների համար, ամեն ինչը պահպանել ենք օրենքի տառին և սահմանադրականությանը համաձայն, որովհետև այդպիսին էր հեղափոխությունը։ Ինչ վերաբերվում է երկրում խոսքի ազատությանը, ուրախ եմ, որ այն հիմնական արժեքը, որը տարիներ շարունակ ոտնահարվել է Հայաստանում, հիմա ըմբոշխնվում է այդ թվում նախկին նախագահի կողմից։ Այս ամենը չի կարող հեղափոխական ընկալվել մի մարդու համար, որը հեղափոխության հետ որևէ աղերս չունի։

-Պարոն Սարգսյանը նաև ասել է «Ես հեռացա, որ իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի հնչեղ են դառնում նրանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»։

-Եթե ճիշտ ենք հիշում ամբողջ մեսիջը հրաժարականի, ուզում էր ասել, որ լավություն է արել հայ ժողովրդին գնալով։ Բայց դա այդպես չէր՝ ինքը հնարավորություն չուներ, նրան ասվում էր, չէ՞, իրավիճակը լավ չէր հասկանում։ Իշխանությունը չի զիջել, իշխանությունը պահանջել է ՀՀ ժողովուրդը, և նա ստացել է։ Եվ ֆրոյդյան թույլ տված սխալմունքը, որ դուրս եկավ նրա մտքից՝ տեսեք անարյուն զիջեցի․․․ Հա, մի հատ էլ կարելի էր կրակել, նոր զիջել:

Հնարավո՞ր է, որ հետևյալ նախադասությամբ, երբ ասում է, որ «ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ», Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ ուզում է վերադառնալ։

-Ես չգիտեմ ինքն ինչ է ուզում, արդարև դժվար է պատկերացնել մարդու երկդիմությունը։ Երբ ինքը կասկածներ է ունենում իր քաղաքական ռեաբիլիտացիայի շուրջ, կարող է վերցնել ապրիլի 23-ի բազմաթիվ տեսանյութեր ու տեսնի այս ժողովրդի ցնծությունը, ուրախությունը։ Ես չգիտեմ, թե հարյուրհազարավոր քաղաքացիներից ովքեր են նրան ասել, թե ինչո՞ւ ես նման բան արել, Ազատիչ ջան։ Վստահ եմ, դրանք այն մարդիկ են, որոնց կռիշն էր ինքը, տերն էր ինքը, կոռուպցիոն բուրգի մոտ նստածներն են։

-Վերջին մեկ տարում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ասաց, որ կխոսի և այսօր փաստորեն մեզ վերաբերվող մարտահրավերների մասին խոսում դրսում և ոչ թե այստեղ՝ Հայաստանում։

-Իրենց հույսն այն էր, որ թեժ աշուն կլինի, թեժ ամառ կլինի, մի բան կլինի, հույսով ապրում էին, հետո հույսերն ի դերև ելան, Հայաստանում որևէ աջակցություն չէին գտնում, հետևաբար պետք էր գնալ մի ուրիշ երկիր և այնտեղից ինչ-որ բաներ ասել։ Բայց ծնածը մուկ է։ Ասելիքն էլ շատ քիչ է։ Մի քիչ էլ վայել չէ, անկախ ամեն ինչից երրորդ նախագահն է, սպասում ես՝ հեսա կխոսի, մի բան կասի, բայց այդ տեքստն է ասում, չնայած ավելին ակնկալելն էլ արդար չէր լինի նրա ինտելեկտուալ կարողությունների առումով։ Ու առհասարակ, այդ խոսել-չխոսելը թեմա դարձնելը կարևոր չէ, կարող է ամեն օր խոսել։ Քիչ է մնում հետո ասեն՝ շուտով ատամհատիկն էլ կլինի, հեսա դպրոցական է դառնալու։ Չգիտեմ, իրոք վատ վիճակի մեջ են դրել նրան այն խորհրդատուները, որոնցով շրջապատված է երրորդ նախագահը։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: