Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելիազկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումը լավ հնարավորություն է նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը: …