Շիրակի մարզի գյուղաբնակ 90 անօթևան ընտանիք կստանա բնակարանի վկայագիր. Գյումրիի անօթևանների խնդրի լուծման ծրագիր, սակայն, դեռ չկա

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը որոշել է Լոռու, Արագածոտնի ու Շիրակի մարզերի գյուղական համայնքների, երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված բնակիչների բնակարանային խնդրի լուծման համար հատկացնել 1 մլրդ 291 միլիոն դրամ։ Այս ծրագրում ընդգրկված է Շիրակի մարզի 90 ընտանիք, որոնց կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր։ Նշյալ  ընտանիքները իրենք են նախընտրել բնակարանի ձեռքբերման այս տարբերակը։ Մարզում, ընդհանուր առմամբ, կա երկրաշարժի պատճառով անօթևան դարձած 148  ընտանիք։

Նշենք, սակայն, որ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ գյուղական բնակավայրերում վաճառքի ենթակա բնակարաններ գրեթե չկան, չնայած որ ծրագրի շահառուները կարող են բնակարաններ ձեռք բերել իրենց իսկ նախընտրած համայնքում։

«Այս փուլում  բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրումը  գյուղերում բնակվող անօթևան ընտանիքների համար քիչ արդյունավետ տարբերակ է, որովհետև գյուղերում, ցավոք սրտի, վաճառքի ենթակա բնակարաններ չկան։ Կառավարությունն էլ ուսումնասիրություն է կատարել, ինֆորմացիա ունի։  Հանձնաժողովի մեր վերջին նիստի ժամանակ էլ ես այդ հարցը բարձրաձայնեցի, մեր փորձից պատմեցի, որ ուզում էինք մի ընտանիքի օգնել, բայց այնպես, որ գյուղում մնային, քանի որ միշտ այդ գյուղում էին ապրել ու ստիպված եղանք բնակարան կառուցել»,- մեզ հետ զրույցում ասաց ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ» կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը՝ հավելելով, որ այս ճանապարհով էլ, այնուամենայիվ, հնարավոր կլինի որոշ անօթևանների բնակարանների հարցը լուծել։

«Առաջին փուլի համար կառավարությունը, եթե անօթևան գյուղաբնակ ընտանիքների ու վաղուց շահառու  ճանաչված ընտանքների բնակարանների հարցը 10-15 տոկոսով էլ լուծի՝ էլի լավ  արդյունք է»,- ասաց Վահան Թումասյանը։

Գյումրիի անօթևանների խնդրի լուծման հստակ ծրագիր կառավարությունը դեռ չունի։ Ժամանակավոր կացարանների հաշվառման հանձնաժողովը Շիրակի մարզում հաշվառել է 3․520 ժամանակավոր կացարան, որից միայն 2․871-ը՝ Գյումրիում։ Այժմ նախատեսվում է իրավական կարգավորումներից հետո սկսել  քաղաքը 200-300 դատարկ տնակներից մաքրելու գործընթացը։

«Գյումրիի անօթևանների խնդրի լուծման հստակ որոշում չկա։ Առաջարկություն արեցի, որ գոնե սկսենք քաղաքը դատարկ տնակներից մաքրել։ Որովհետև հանձնաժողովը ոչ թե անօթևանության խնդիրների լուծման առաքելությունն ուներ, այլ քաղաքը տնակներից մաքրելու և հաշվառման։ Եվ առաջարկեցի, ընդունվեց և հանձնարարություն է տրված, հիմա իրավական ձևակերպումներն է գնում, որպեսզի կառավարության որոշումը կայացվի և սկսեն դատարկ, չբնակեցված տնակներից քաղաքը մաքրել»,- ասաց Վահան Թումասյանը։

Հաջորդ տարվա բյուջեում նախատեսված է Գյումրիում վթարային երեք շենքերի բնակիչներին ԲԳՎ-ներ տրամադրել և իրականացնել մի շենքի ամրացում։ Ըստ Վահան Թումասյանի, սակայն, այս դեպքում էլ ԲԳՎ-ների տրամադրումը կրկին արդյունավետ տարբերակ չէ։

«Հիմա միակ տարբերակը կլիներ ԲԳՎ-ների  փոխարեն պետությունը վաճառքի ենթակա բնակարանները գներ, նորոգեր, որովհետև բնակարանի դեֆիցիտ կա: Բնակարաններ կան, որոնք բնակվելու պիտանի չեն, որովհետև տարիներով աղքատության պատճառով մարդիկ չեն կարողացել իրենց տները նորոգել»,- ասաց Վահան Թումասյանը՝ նշելով կոնկրետ ծրագիր Գյումրիի անօթևանության խնդրի լուծման նախատեսված չէ։

 

Էմմա Չոբանյան