Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է այդ պաշտոնում նրա երկարակեցության պատճառը։ «Դուք նշանակվել եք այդ պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, համարվել եք Ռոբերտ Քոչարյանի մտերիմ մարդը, հետագայում վերանշանակվել եք Սերժ Սարգսյանի ժամանակ և համարվել եք նաև նրա մտերիմ մարդը։ Հիմա հեղափոխությունից հետ շարունակում եք պաշտոնավարել և …

