«Այրվել է մոտ 300 քմ տարածք, տուժածներ չկան». Ֆելիքս Ցոլակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Տուժածներ չկան, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս պահին առկա տվյալներով՝ այրվել է մոտ 300 քմ տարածք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նրա՝ հրդեհի օջախը գտնվում է «Դոլմամա» ռեստորանում: «Հրդեհը բռնկվել է «Դոլմամայի» տանիքում և տարածվել մինչև հարակից «Պրովանս» ռեստորան: Այն հասել է գրեթե մինչև երկրորդ հարկ, սակայն վտանգ չի ներկայացնում»,- ասաց Ցոլակյանը:

Factor.am-ի հարցին, թե արդյոք հրդեհի պատճառը հայտնի է, ԱԻ նախարարը պատասխանեց. «Պատճառներն առայժմ հայտնի չեն»:

Նախարարի տեղեկացմամբ՝ դեպքի վայրում փրկարարական ջոկատի 10 մարտական հաշվարկ է աշխատում, բերվել է 2 ավտոսանդուղք:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում և որ այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան