«Հակոբ Աշակյանն ահազանգել է, որ հրդեհ է բռնկվել, արագ մոտեցել ենք». ԱԻՆ ՓԾ տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
29.11.2026 | 16:28
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել․ ՆԳՆ
29.11.2026 | 16:21
Վարչական ռեսուրս է կիրառվել. ինչ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ամբողջ տարածքը 500 քմ է, որից 50-ն այրվել էր մինչև մեր ժամանումը, ևս 200 քմ այրվեց հրդեհաշիջման ընթացքում։ Այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ հրդեհն այլևս ոչ մի կողմի վրա զարգանալ չի կարող։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավար Վրեժ Գաբրիելյանը։

«Կառուցատարրերը բոլորը փայտյա են, շենքը հին է, ինչը շատ է դժվարացնում մեր աշխատանքը։ Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է։ Ելնելով տարածքի առանձնահատկությունից, մենք կանչը բարձրացրինք 3-րդ աստիճանի։ Երկրորդ կանչով էլ կկարողանայինք ապահովել, բայց քանի որ կարող էր լինել այնպես, որ հրդեհն ավելի շատ զարգանար, կանչը բարձրացրինք երրորդի, որպեսզի ուժերը բավարար լինեն, հստակ կարողանանք անվտանգությունն ապահովել։ Երկու մեքենա ավել-պակասն էական չէ, էական է այն, որ կարողանանք մարտավարական խնդիրները լուծել, հրդեհաշիջումն անել և մարդկանց փրկել»,- ասաց ԱԻՆ ՓԾ ղեկավարը։

Նրա տեղեկացմամբ՝ հրդեհի ահազանգը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան