Ուրիշի անվամբ ձևակերպել և ստացել է վարկ. ՔԿ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պաշտոնական փաստաթղթերի ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու բոլոր  հանգամանքները:

«Նախնական տվյալներով` 2018թ դեկտեմբերի 27–ին,  անհայտ անձը, Երևան քաղաքի  Մովսես Խորենացի փողոցում գործող վարկային կազմակերպություն ներկայացնելով ՀՀ քաղաքացու կորցրած նույնականացման  քարտը, առանց վերջինիս գիտության և համաձայնության,  վերջինիս անվամբ ստորագրել է վարկային պայմանագիրն ու ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ` ՀՀ ոստիկանության Մալաթիայի  բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին  մասով և 326-րդ հոդվածի   հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է վերոնշյալ հասցեում գործող վարկային կազմակերպությանը պատկանող անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ ֆիքսվել է առերևույթ հանցագործություն  կատարած անձը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում: