«Սերժ Սարգսյանը չհանձնեց իշխանությունը, նրանից վերցրեցին իշխանությունը»․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյան

-Տևական դադարից հետո Զագրեբում Սերժ Սարգսյանը երեկ հանդես է եկել ելույթով, որտեղ Հայաստանի գործող իշխանություններին մեղադրել է բոլոր այն մեղքերում, որոնցում ժամանակին իրեն են մեղադրել: Հետևե՞լ եք ելույթին և ինչպե՞ս եք գնահատում այն:

-Չէ, չեմ հետևել, բայց տեղյակ եմ՝ ինչ է ասել, և ես ուզում եմ սկսել նրանից, որ այս տարիների ընթացքում մեր երկրի ղեկավարներից որևէ մեկը չապաշխարեց, չասաց, թե ինքն ինչպիսի մեղքեր է գործել, ներողություն չխնդրեց ժողովրդից իր արածի ու չարածի համար: Ի՞նչն է բնորոշում հասուն մարդուն, այն, որ նա հասկանում է իր սխալը ու դրա վերաբերյալ հետևություն է անում, փորձում է այդ սխալն ուղղել: Հիմա ստացվել է հետևյալը՝ երեքն էլ գտնում են, որ իրենք շատ հիանալի ձևով կառավարել են պետությունը, որ իրենց մեղադրում են անիմաստ ձևով. առաջինը ընդհանրապես մեղադրեց երկրորդին, որ նա ավազակապետություն է ստեղծել, երբ այդ ավազակապետության բոլոր հիմքերն ինքն էր դրել, երկրորդը համարեց, որ ինքն էնպիսի մի տնտեսական աճ է առաջացրել, երբ որ օլիգարխիկ համակարգ ձևավորեց երկրում, երրորդը այդ ամբողջ համակարգերի վրա առոք-փառոք մնաց, որևէ փոփոխություն չարեց, որ ժողովուրդը իսկապես հասկանա, որ նա գնում է համակարգային փոփոխությունների: Արդյունքում ստացվեց այն, որ ժողովուրդը երբ տեսավ ու ատելությամբ լցվեց իշխանության նկատմամբ ու հեշտությամբ հավատաց մի նոր մարդու, որը եկավ ու ասաց՝ ես, տեսեք, պայքարում եմ ձեր իրավունքների համար և ուզում եմ գալ այդ ավգյան ախոռները մաքրելու: Ո՞նց է անում հիմա… թողնենք Սերժ Սարգսյանին, արդեն ասացի, որ թող ինքն իրեն մեղադրի, թե ինչու այսպես եղավ և հիմա էլ…Իմիջիայլոց, սա նաև հետևանք է, որ որևէ մի իշխանավորի վարած քաղաքականությանը գնահատական չտրվեց: Այդ գնահատական չտալը բերում է նրան, որ նույն մեղքերը գործում է նաև հաջորդ եկողը: Հիմա նույնն է անում նաև Նիկոլ Փաշինյանը՝ չի տալիս իրական, քաղաքական գնահատականը այդ ամենի, ինչ եղել է ամբողջ 29 տարիների ընթացքում: Հիմա տեսնում ենք, որ ինքն էլ իր հերթին է սկսել անել այն ամենը, ինչը չի ընդունվում ժողովրդի կողմից: Չի էլ կարող ընդունվել, որովհետև մեզ համար անընդունելի է, մենք չենք տեսնում համակարգի փոփոխություն: Մեզ համար սոցիալական արդարության սկզբունքը գլխավորն է, բայց ես չեմ տեսնում, որ այդ սկզբունքն աշխատի այսօրվա իշխանության մոտ: Տարրական մի օրինակ բերեմ՝ նախորդ իշխանություններին Փաշինյանը քննադատում էր, որ իրենց աշխատավարձը բարձրացնում են և բերում էր ուսուցիչների օրինակը, որ հինգ անգամ ցածր էր այդ աշխատավարձերից: Հիմա ինքը թաքուն-թաքուն բարձրացրեց այդ նախարարների աշխատավարձը, ու տարբերությունը նախարարի ու ուսուցչի աշխատավարձերի միջև՝ դարձավ տասնհինգ անգամ: Այսպիսի բևեռացո՞ւմ: Դրան որևէ մեկը չպետք է գնար: Էլ չեմ ասում այն ծախսերը, որ արվեցին զուտ անձնական կարիքները հոգալու համար:

-Ուղղակի Սերժ Սարգսյանի ժամանակ նախարարները աշխատավարձերից բացի, այլ եկամուտներ ունեին, իսկ այս նախարարները ոչ մի եկամուտ չունեն: Նրանք միայն աշխատավարձի հույսին են:

-Ուրեմն, սկսենք նրանից՝ երբ նախարարը, ի դեպ, նրանք 26-30 տարեկան են, ընտանեկան հոգսեր էլ չունեն, որ ասեմ՝ իրոք, անհրաժեշտ է: Բայց եթե նախարարը սկսեր աշխատել ու արդյունք տար, ժողովուրդը ինքը կասեր՝ եկեք խրախուսենք, պարգևատրենք: Բայց այսօր այդ նախարարը ոչինչ չի արել, դոփում է տեղում: Մենք նրան ավանսով տալիս ենք ինչ-որ գումար, որ նա իբր լավ աշխատի՞: Հակառակը, նա պետք է ստիմուլ ունենար՝ լավ աշխատեր, լավ վարձատրվեր:

-Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, այս Հայաստանը չի՞տարբերվում Սերժ Սարգսյանի Հայաստանից, որտեղ ինչքան ուզում խփում էին:

-Տարբերվելը, տարբերվում է: Ես շատ օբյեկտիվ եմ: Այո՛, իհարկե, տարբերվում է: Լևոն Տեր-Պետրոսյանին մենք գնացինք, ներկայացրինք պահանջներ, ասացինք՝ վիճակը ծանրանում է, և պետությունը շատ ավելի լուրջ վիճակում է: 1993 թվականն էր: Թերթեց մեր գրածը ու հարցրեց՝ ես ոչ մի լավ բան չե՞մ արել: Ես էլ ասացի՝ պարոն նախագահ, Դուք ընտրվել եք, որ միայն ու միայն լավ բաներ անեք: Հիմա այս մարդիկ պետք է հասկանան՝ դուք պետություն եք կառավարում, ձեզ իշխանությունը տրված է այն բանի համար, որ միայն ու միայն լավ գործեր անեք: Չի կարելի էսպես՝ ես մի լավ գործ արել եմ,  էս երեքը, որոնք լավը չեն, դրա վրա ուշադրություն մի դարձրեք: Էդպես կյանքը չի կարող կարգավորվել, և այդ անջրպետը անընդհատ ժողովրդի մեջ լինելու է: Եվ դրա համար, ես ասում եմ՝ այո՛, կան որոշակի փոփոխություններ, որոնք անժխտելի են, բայց դրա հետ մեկտեղ, երբ ամեն ինչ այսպես է՝ ես դա որոշել եմ, ու ես դա պիտի անեմ, որովհետև ես դա եմ որոշել, այդ սկզբունքը չի կարող աշխատել: Սա վերաբերում է բոլորիս, որովհետև եթե դա շարունակվի այդպես, իրոք, կարող է գալ, ավտորիտար ռեժիմ դառնալ:

-Պարոն Սարգսյան, Սերժ Սարգսյանը Զագրեբում ասել է նաև, որ այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն ձայները, որոնք իրեն՝ Սերժ Սարգսյանին, մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու համար: Ըստ Ձեզ, իսկապե՞ս հնչեղ են այդ ձայները, Դուք լսե՞լ եք այդպիսի ձայներ և հնարավո՞ր է՝ Սերժ Սարգսյանը նկատի ուներ «Վերնատան», այսպես ասած, մերժված գործիչներին:

-Պոպուլիստներին զիջելու մասին՝ ինքը իրոք, ամեն ինչ արեց, որպեսզի իշխանությունը տապալվի: Այսինքն՝ եթե ինքն այդ Սահմանադրությունը կեղծիքներով չընդուներ, չփոխեր այդ Սահմանադրությունը, կամ փոխեր այնպես, ինչպես պահանջվում էր.. մենք դեմ ենք քվեարկել այդ Սահմանադրությանը: Մենք համոզված ասում ենք, որ այն կեղծիքներով է ընդունվել: Հայտարարել, որ չեմ լինելու վարչապետ, վերջին րոպեին վերադառնալ… Այս ամբողջը հենց այնպես չի լինում: Դրա համար էլ ժողովուրդը դուրս եկավ բողոքի: Արդեն իսկ այդ ամենը կար ու էլ ինքը չէր հանձնում իշխանությունը պոպուլիստներին, պոպուլիստներն էին վերցնում իշխանությունը: Եկեք պարզ խոսենք: Ու երբ վերջին պահին գալիս ես ու ասում՝ ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ… մինչև այսօր էլ չհասկացանք՝ ո՞նց եք գնահատում Ձեր սխալը, ի՞նչն էր Ձեր սխալը: Եթե Դուք ասեք՝ այո՛, ես խոստումս չեմ կատարել, մենք կհասկանայինք, որ Դուք հասկացաք Ձեր սխալը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան