«Հմուտ աշխատուժով փոքր երկրում ներդրում անելը խոստումնալից է»․ Նիկոլ Փաշինյանը՝ իտալացի գործընկերներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության երկրների շարքում Իտալիան Հայաստանի երկրորդ ամենամեծ գործընկերն է՝ տնտեսական ու առևտրային ոլորտներում։ Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է 14%-ով։ Այս մասին այսօր «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով Միլանում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդամենը շաբաթներ առաջ իտալական երկու ընկերություն Հայաստանում արտադրական մասնաճյուղ բացեց։ 15 օր առաջ էլ իտալական «Տելեկոմ Իտալիա Սփարքլ» ընկերությունը «Յուքոմ Արմենիայի» հետ ինտերնետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքեց։ 2019-ի հունիսին հայ-իտալական բիզնես ֆորում անցկացրինք, որը 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, արտասահմանցի ներդրողների մասնակցությամբ առաջին բիզնես ֆորումն էր»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցող արմատական փոփոխությունները լայն հեռանկարներ են բացում Իտալիայի և Եվրամիության մյուս գործընկերների հետ տնտեսական համագործակցության համար։

«Թավշյա հեղափոխությունից հետո մենք նախաձեռնեցինք բարեփոխումներ՝ արդիականացնելու մեր քաղաքական և տնտեսական կառույցները, ամրացնելու ժողովրդավարությունը և ստեղծելու տնտեսական աճի ու զարգացման պայմաններ։ Այս առումով արդեն նշանակալի հաջողություններ ենք գրանցել։ Վերացրել ենք համակարգային կոռուպցիան, մենաշնորհները։ Այս պահին իրականացնում ենք դատական համակարգի բարեփոխումներ, որպեսզի ունենանք իրապես անկախ դատական համակարգ»,- նշեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանն իտալացի գործընկերներին արդեն գրանցված որոշ արդյունքներ ներկայացրեց․ «2018-ին գրանցել ենք 5,2% տնտեսական աճ՝ պահպանելով ցածր գնաճը։ Դրական շարժն այս տարի ևս շարունակվել է․ 2019-ի առաջին 6 ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6․2 %-ով, իսկ արտահանումը՝ 9 %-ով։ Վերջերս Երևանը ներառված էր booking.com-ի 2020-ի թոփ թրենդային ուղղությունների ցանկում։ 2019-ին Հայաստանը 5 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը զբոսաշրջային մրցակցության վարկանիշային ցուցակում։ Բացի այդ, 2019-ի 10 ամիսներին զբոսաշրջության մեջ 14% աճ ենք գրանցել։ Արդեն 2020-ի հունվարից էլ Ryan Air ավիաընկերությունը սկսելու է Միլանից ու Հռոմից դեպի Երևան ուղիղ չվերթներ իրականացնել»։

ՀՀ վարչապետն ավելացրեց․ «Եթե ինձ հարցնեք՝ ինչո՞ւ է պետք Հայաստանում ներդրումներ անել, ես կասեմ․ հմուտ աշխատուժով փոքր երկրում ներդրում անելը խոստումնալից է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան