Մերժվելուց մեկուկես տարի անց․ ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հայաստանում վտանգված է ժողովրդավարությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, պարբերական են դարձել ագրեսիվ գործողությունները ակտիվիստների ու ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ, խախտված է դատական իշխանության անկախությունը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։

Այս մտահոգությունն արտահայտել է տասը տարի Հայաստանը ղեկավարած ու թավշյա հեղափոխությամբ մերժված Սերժ Սարգսյանը։ Վերջին 20 օրում արդեն 2-րդ անգամ է կոշտ քննադատություն հնչեցնում իշխանության հասցեին, այս անգամ՝ Եվրոպայի ամենամեծ՝  Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովում, որի անդամ է ՀՀԿ-ն։ «Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել: Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել»։

Ընդունելով, որ Հայաստանում կատարվածի մեջ կար նաև իրենց մեղքը, Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ 2018-ին իշխանությունը բացառապես խաղաղ ճանապարհով փոխանցելը նպատակ է ունեցել բացառել զոհերը։ Իրականում Սերժ Սարգսյանի ելույթը պոպուլիզմի անհաջող փորձ է՝ տուրք տալով ամբոխահաճությանը՝ խտացրել է գույները, կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը․ «Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, Հայաստանում կան ձերբակալված հանցագործներ, որոնք մեղադրվում են կամ կոռուպցիոն խայտառակ մեծ հանցագործությունների մեջ, կամ մարդկանց կյանքին, գույքին սպառանալու և այլ հանցանքների մեջ։ Հայաստանում չկա ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ հետապնդում։ Եթերի մեծ մասը զբաղեցված է նախկին իշխանություններին սպասարկող հեռուստաընկերություններով։ Դատական իշխանության մի մասը շարունակում է սպասարկել նախկին իշխանություններին։ Մարդիկ, ովքեր մեղադրվել են հանցագործությունների մեջ, երբ նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, հաջողացրել են դատական իշխանության և իրավապահների կապերի միջոցով հայտնվել սահմաններից դուրս»։

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, իրականությունը կեղծելով՝ երրորդ նախագահը չի թվարկում հետհեղափոխական Հայաստանի հաջողությունները՝ բյուջետային մուտքերի աճից սկսած, քաղաքացու կյանքը բարելավող նախագծերից ավարտած։ Պարզապես փորձել է շահել Հայաստանում փոփոխություններից դժգոհողների համակրանքը։

Մինչդեռ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Սերժ Սարգսյանի թվարկած խնդիրներն այսօր տեսնում է։ Ասում է՝ թեև իշխանությունը հպարտանում է կոռուպցիայի դեմ հաջող պայքարով, այսօր չունենք մի դեպք, երբ դատարանը որևէ մեկին ճանաչի կոռուպցիոներ։ Խնդիրներից քաղաքագետը հիշատակում է նաև մամուլի դեմ ճնշումները՝ չմոռանալով դատական իշխանությանը։

«Իշխանությունը փորձ է անում վերցնել նաև դատական համակարգը, կոչերը՝ դատարանները շրջափակելուն, Սահմանադրական դատարանի հանդեպ այս հետապնդումները, ես կարծում եմ՝ դրանք աննախադեպ են։ Դա ամբողջովին դեմ է ժողովրդավարության սկզբունքներին։ Եթե առաջ ենք շարժվում Նիկոլ Փաշինյանի նշած ագորայական ժողովրդավարությամբ, որտեղ կարևորն այն է՝ քանի մարդ է ձայն տվել, ապա այս դեպքում մոռանում ենք մնացած բոլոր կարևոր հատկանիշների մասին ժողովրդավարության»,- ասաց Աղասի Ենոքյանը։

Հարցին՝ քաղաքական հետապնդում ասելով ո՞ւմ նկատի ունի Սերժ Սարգսյանը, Աղասի Ենոքյանը մատնանշեց Արսեն Բաբայանի կալանքի պատմությունը։

Սերժ Սագսյանի ելույթից ակնհայտ է դառնում, որ իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ նրան մեղադրում են հենց իր թիմի անդամները, և ոչ՝ հասարակությունը, համոզված է Ստյոպա Սաֆարյանը։ Հիշեցնենք նաև՝ երրորդ նախագահի գրասենյակը տարածած հաղորդագրությամբ հերքել էր իր ու Փաշինյանի հանդիպումների հանգամանքը։

«Երրորդ նախագահի հետ միացյալ թիմում ինչ-որ բան է կատարվում՝ փոխադարձ մեղադրանքներ, որ ստեղծված իրավիճակը արդյունք է Սերժ Սարգսյանի «անխոհեմ» որոշման և ահա այդ մեղադրանքներից արդարանալու համար է, որ Սերժ Սարգսյանը փորձում է հերքել, թե այն հանդիպումներն ու պայմանավորվածությունները, որ ունեցել են Նիկոլ Փաշինյանի հետ, իշխանությունը փոխանցելու շուրջ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Աղասի Ենոքյանը ևս համամիտ է, որ Սերժ Սարգսյանը թիմակիցներին՝ իշխանությունը կորցրած մարդկանց նկատի ունի՝ ասելով, թե այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, որոնք իրեն մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու համար։ Քաղաքագետը բնական է համարում այս ակտիվությունը։ Հանրապետականը դուրս է գալիս ընտրությունների ժամանակ ստացած շոկից, ու այսօր առավել հանրային է դարձնում գործունեությունը։ Սերժ Սարգսյանը, որ խոստացել է հանրության հետ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածի մասին անկեղծ զրույց ունենալ, ըստ Աղասի Ենոքյանի, ունի քաղաքական ասելիք։ Սակայն այսօր իշխանություն վերադառնալու շանսերը չունի:

«Եթե վաղը լինեին ընտրություններ, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվեր, այսինքն՝ ժողովուրդը չի գնա Սերժ Սարգսյանի հետևից։ Ես չեմ կարծում, որ այլ ընդդիմադիր գործիչներ կլինեն, որոնք ունեն բարձր վարկանիշ այս պահին, քան Նիկոլ Փաշինյանը, բայց էդ ամեն ինչը մեկ վայրկյանում չի լինում, եթե նրանք քաղաքականություն վերադառնալու հայտ են ներկայացնում, ուրեմն պետք է սկսեն ինչ-որ պահի, որ ունենա որոշ ժամանակից անհրաժեշտ վարկանիշ»,- ասաց Ենոքյանը։

Միաժամանակ, Աղասի Ենոքյանը դեռևս չի շտապում ընդդիմություն համարել Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» ակումբը, ինչպես և Նիկոլ Փաշինյանին պարբերաբար քննադատող Միքայել Մինասյանին։ Նրանցից ոչ մեկը դեռ քաղաքական պայքարի հայտ չի ներկայացրել։

Ռոբերտ Անանյան