Շնորհակալ եմ ժպիտ պարգևելու համար․ Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
29.11.2026 | 16:28
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել․ ՆԳՆ
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա նիստը սկսվեց ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ելույթով:

«Այս ամիս Երևանի քաղաքապետը մեկնեց արձակուրդ և, ըստ օրենքի, քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինեց քաղաքապետին նրա բացակայության ժամանակ։ Օրենքով այլ դեպք, քան քաղաքապետի առաջին տեղակալի կողմից քաղաքապետի լիազորությունները կատարելը, չի նախատեսվում։ Այդ լիազորությունները, քաղաքապետի գիտությամբ, իրականացրեց Հայկ Սարգսյանը, ով ավելի քան 70 իրավական ակտ ընդունեց, և այդ գործընթացը սկսվեց ամսի 4-ից: Եվ եթե նայեք ամսի 4-ի քաղաքապետի որոշումների էջում դրված հայտարարությունները, կտեսնեք, որ ունեցել ենք քաղաքապետի երեք դերակատար՝ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, քաղաքապետը։ Մեկ օրվա մեջ հանդիսացել են քաղաքապետի դերակատարներ։ Խնդիրը տեխնիկական չէ»,- հայտարարեց Խաժակյանը։

Նրա կարծիքով՝ պետք է պարզաբանվի, թե ինչպես է այդ փոխակերպումը տեղի ունեցել։

Հայկ Մարությանի խորհրդականը պարզաբանեց, որ օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ քաղաքապետի տեղակալը ևս կարող է բացակայել։ Ի պատասխան՝ Խաժակյանը դիմեց դատախազությանը՝ քրգործ հարուցել Քրեական օրենսգրքի՝ Պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով:

Քաղաքապետն արձագանքեց. «Շնորհակալ եմ առնվազն ժպիտ պարգևելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան