Եկեք 48 ժամ սպասենք․ ՀՔԾ պետը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Մարտի 1-ի գործով եթե մեղադրյալներ են լինում և չեն ներկայանում, նրանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Արդյո՞ք արդարադատությունը նրանց կարող է հասնել, սա դուք կարո՞ղ եք երաշխավորել, որևէ մեկը կարո՞ղ է նման երաշխիքներ տալ, որ նրանք անպայման կհայտնաբերվեն: Ես կարող եմ ընդամենը ասել, որ դրա համար մենք ամեն ինչ կանենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելուն և հարցին, թե կա՞ն երաշխքիներ, որ մեղադրյալների նկատմամբ տեղի կունենա արդարադատություն:

Գևորգ Կոստանյանի ճակատագրի մասին հարցին ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանը հորդորեց սպասել 48 ժամ:

«Եկեք սպասենք, եթե Գևորգ Կոստանյանը չներկայանա, մենք ավելի մեծ ինֆորմացիա կտրամադրենք»,- շեշտեց նա:

Ըստ ՀՔԾ պետի՝ վարույթ իրականացնող մարմինը չի կարող հետախուզում հայտարարել այս կամ այն մեղադրյալի նկատմամբ, այդ գործառույթը վերապահված է ոստիկանությանը:

Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի գործին, նա տեղեկացրեց, որ այն գտնվում է նախաքննության փուլում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան