ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրիի գլխավորած պատվիրակությանը։ «Ողջուներով հյուրերին կրկին ՀՀ դատախազություն այցելելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ձևավորված հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցության հարուստ փորձը, որը նոր նախաձեռնությունների, համատեղ ծրագրերի իրականացման կարևոր նախապայման է հանդիսանում: …

