ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: «Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Դսեղ գյուղի հարակից անտառից, բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կաղնի և քամուց տապալված երկու բոխի: …

