Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վաղուց արդեն օդանավակայանը պատրաստ է շահագործման, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի եւ այնտեղ ժամանող հյուրերի, խաղաղ բնակիչների օդային իրավունքների պաշտպանությունը խիստ հարցականի տակ է: Սա կոնկրետ հարց է, եւ իմ կարծիքով մեր խորհրդարանական վեհաժողովի կողմից պետք է արժանանա իրավական եւ քաղաքական գնահատականի: Այս մասին ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության …

