ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ պատրաստվում են անդրադառնալ «Մարտի 1»-ի շուրջ, ըստ նրա, ձևավորված միֆերից մեկին. «Դրանցից մեկն այն է, որ չի թույլատրվում Զինված ուժերն օգտագործել զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով»։ Ըստ Ալումյանի՝ Հայաստանի օրենսդրությունն իրականում թույլ է տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական կարևոր …

