«Ոչ մեկ երկու անգամ չի վճարելու առողջության ապահովագրության համար»․ Արսեն Թորոսյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նկատում եմ, որ առողջության համապարփակ ապահովագրության դեմ հիմա արտահայտվում են այն մարդիկ, որոնք արդեն ունեն կամավոր բժշկական ապահովագրություն կամ այն մարդիկ, որոնք ունեն բարձր եկամուտներ։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք, ամեն դեպքում, ազգովի մեր առողջության վրա շատ ավելի ենք ծախսում, քան նոր մեխանիզմով առաջարկում ենք հավաքագրել։ Այս մասին այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեզ համար բացարձակ էական չէ այդ ֆինանսների աղբյուրը, կարևորը նպատակն է։ Իսկ նպատակը հետևյալն է․ ունենալ համապարփակ ծածկույթ այն բոլոր ծառայությունների համար, որոնք առաջացնում են աղետալի ծախսեր և կյանք են փրկում։ Մենք ընդամենը առաջարկում ենք այդ գումարների հավաքման և բաշխման նոր մեխանիզմ, որն ավելի արդար է և ավելի լավ արդյունքներ է բերելու մեր պետության համար»,- ասաց առողջապահության նախարարը։

Անդրադառնալով այն պնդումներին, թե ինչու է նոր մեխանիզմ ներդրվում, եթե շատերն արդեն իսկ ունեն առողջական ապահովագրություն, Արսեն Թորոսյանը նշեց․ «Դրանք մի քանի տասնյակ քաղաքացիներ են, որոնք հիմնականում աշխատում են այնպիսի ընկերություններում, որոնք ունեն շատ աշխատողներ, բարձր աշխատավարձ են վճարում, իրենց ներքին կանոնակարգերում ունեն արևմտյան կորպորատիվ մշակույթ և համարում են, որ իրենց աշխատակիցները պետք է ունենան հավելյալ խրախուսանքներ։ Դրա պատասխանը հետևյալն է․ Դուք չպետք է վճարեք, և գործատուն նորից չպետք է վճարի առողջության ապահովագրության համար, քանի որ պետությունը, նոր մեխանիզմ ներդնելով, արդեն լուծում է այդ հարցը։ Եվ եթե գործատուն ուզում է հավելյալ խրախուսանք ապահովել իր աշխատակիցների համար, նա կարող է դա այլ միջոցներով երաշխավորել։ Այսինքն՝ ոչ ոք երկու անգամ չի վճարելու առողջության ապահովագրության համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան