Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մանազկերտի ճակատամարտի 948-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ խոսել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին։ Էրդողանը նաև սպառնացել է ներխուժել Սիրիա, եթե անվտանգության գոտու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները վերջնարդյունքում հաջողության չհասնեն. գրում է ermenihaber-ը: «Թե դրսում, թե ներսում մենք հետապնդում ենք ահաբեկիչներին։ Մեր առաջնահերթությունը Եփրատի արևելքի հարցում դիվանագիտությունն է, բայց եթե արդյունքի …

