«Դա տեխնիկական դետալ է, որը չի անդրադառնում հանդիպման փաստի և զրույցի բովանդակության վրա»․ Արման Բաբաջանյանը՝ Նաիրի Հունանյանի հետ զրույցի ձայնագրության բացակայության մասին 

Լուրեր

12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
Բոլորը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի և Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի՝ երկու ժամ տևած հանդիպումից հետո  պատգամավորի արած հայտարարությունները տևական ժամանակ փոթորկեցին քաղաքական դաշտը։ Հանդիպումից հետո  Բաբաջանյանի արած հայտարարությունները կասկածի տակ դնողներին ի պատասխան՝ պատգամավորը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ հանդիպման ողջ ընթացքում  ներկա է եղել ՔԿՀ պետը, բացի այդ՝ կարծիք էր հայտնել, որ հանդիպումը, ըստ ամենայնի, ձայնագրվել է։

Factor.am-ը դիմեց ՔԿԾ՝  խնդրելով  տրամադրել այդ ձայնագրությունն ամբողջությամբ կամ մասնակի, կառույցից, սակայն, տեղեկացանք, որ հանդիպումը չի ձայնագրվել: «Նաիրի Հունանյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպման ձայնագրություն տրամադրելու Ձեր խնդրանքը հնարավոր չէ բավարարել՝ ձայնագրության բացակայության պատճառով»,- ասված է ՔԿԾ պատասխանում։

Այս կապակցությամբ Factor.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

-Պարոն Բաբաջանյան, ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ Ձեր և Նաիրի Հունանյանի միջև երկու ժամ տևած զրույցը ՔԿԾ կողմից չի ձայնագրվել։

– Իրականում դժվար է ասել՝ ձայնագրվե՞լ է, թե՝ ոչ: Բացառված չէ, որ ձայնագրվել է, սակայն հրապարակման ենթակա չէ: Բայց դա, ըստ էության, տեխնիկական դետալ է, որը որևէ կերպ չի անդրադառնում հանդիպման փաստի և զրույցի բովանդակության վրա: Բացի այդ, մեր հանդիպման ողջ ընթացքում ներկա է գտնվել քրեակատարողական հիմնարկի պետը,  և հնարավոր է, այդ փաստը հաշվի առնելով, ՔԿՀ ղեկավարությունը որոշել է զրույցը չձայնագրել: Դրա հետ կապված որևէ տեղեկատվության ես չեմ տիրապետում:

– Ձեզ հանդիպման ընթացքում որևէ հավաստիացում չի՞ տրվել առ այն, որ զրույցը ձայնագրվում է։

– Ոչ, հանդիպման ժամանակ նման հարց ընդհանրապես չի քննարկվել:

– Դուք ինքներդ նման պահանջ առաջադրե՞լ եք, թե՝ ոչ:

– Ոչ, նման պահանջ ինքս չեմ առաջադրել, հատկապես, որ հանդիպման ողջ ընթացքում ներկա էր երրորդ անձ՝ քրեակատարողական հիմնարկի պետը և զրույցը, ըստ էության, ընթացել է վկայի ներկայությամբ:

-Պարոն Բաբաջանյան,  անդրադառնալով այս մասին Factor.am-ի հրապարակմանը, Դուք ֆեյսբուքում գրել եք՝ «մի հատ էլ չգնա՞մ հանդիպեմ»։ Հնարավո՞ր է, որ առաջիկայում դիմեք նոր հանդիպման խնդրանքով։

– Այդ գրառումը սարկաստիկ բնույթ ուներ: Բնականաբար, նրան ևս մեկ անգամ հանդիպելու ցանկություն չունեմ, քանի որ այդ մեկ հանդիպման վրա այնքան նյարդեր եմ ծախսել ու այնպիսի գերլարված ապրումներ եմ ունեցել, որ այդ մեկը լրիվ բավարար էր:

-Այդ հանդիպումից հետո այսօրվա դրությամբ ի՞նչ արձագանք ունեք իրավապահ համակարգից՝ Ձեր հնչեցրած կարևոր հայտարարությունների կապակցությամբ։

– Որևէ ֆորմալ արձագանք իրավապահ մարմինների կողմից չունեմ, թերևս, բացի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի այն հայտարարությունը, որ իրենք վստահում են իմ հայտարարություններին և անհրաժեշտության դեպքում ինձ կհրավիրեն զրույցի: Այլ արձագանք իրավապահ մարմիններից չեմ ստացել:

Լիլիթ Շաբոյան