Դատավոր Բալայանն իր հոգին վաճառեց սատանային․ Արմեն Աղաջանյանի մայր

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ պարոն Բալայանն իր հոգին վաճառեց սատանային։ Դատական վճիռը չկայացած՝ ես գիտեի, որ Արմեն Հովհաննիսյանը պետք է ազատ արձակվի։ Այսինքն՝ դատավորը թիկունք դարձավ այն մարդկանց, որոնք կարող են մարդկանց ծեծել, խոշտանգել և արդարացվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տուժող Արմեն Աղաջանյանի իրավահաջորդ Գայանե Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Արմեն Աղաջանյանը մեղադրվում էր մեքենաների առք ու վաճառքի ու գումար չտալու համար։ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո նա ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։ Իրավահաջորդները պնդում են, որ նա ինքնասպանություն չի գործել, այլ Աղաջանյանին սպանել են։

Մայրը՝ Գայանե Աղաջանյանը, ասուլիսի ժամանակ նկատեց, որ բազմաթիվ խոսքերը պարոն Բալայանը չընդունեց, այլ ընդունեց հոգու ծախվածությունը։

«Ես մինչև վերջ պայքարելու եմ։ Ես ինքս եմ առաջին վկան, որ իմ տղային տեսել եմ ծեծված։ Արմենը եղել է սարսափելի վիճակում, նա սարսափելի ծեծված էր։ Երկու այտերը, շրթունքը, ամբողջ դեմքը այտուցված էր, գլուխը բուրգերի էր վերածվել։ Դա միայն գազանը կարող է անել, որ չի հասկանում՝ ինչ է մարդը։ Ցավալին այն է, որ տեսանյութում ամեն ինչ կա, բայց պարոն Բալայանն ամենն անտեսեց, չուսումնասիրեց այդ ամենը»,- ասաց Արմեն Աղաջանյանի մայրը։

Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը նկատեց, որ սա աբսուրդ դատական ակտ է։ Նա տեղեկացրեց, որ Արմեն Աղաջանյանը 2 անգամ այդ վիճակով հացադուլ հայտարարելու դիմում է ներկայացրել, նրան որևէ բժշկական օգնություն չեն ցուցաբերել։

«Ինչպե՞ս կարող է դատավորը նման որոշում կայացնել, երբ առաջին իսկ պահից ամբաստանյալի մոտ որևէ զղջում չկար։ Ինձ էին մեղադրում, թե ո՞նց եմ ամբաստանյալի աչքերին նայելու, ինձ վրա էին փորձում ճնշում իրականացնել։ «Հելսինկյան ասոցիացիա»-ն դիմելու է բոլոր միջազգային կառույցներին, դեսպաններին ներկայացնելու է, թե ինչպես են խոշտանգման դեպքերը կոծկվում։ Ազգային ժողովին եմ դիմելու, ԱԺ-ից խորհրդարանական լսումներ եմ պահանջելու։ Իշխանությունները պետք է իրավական գնահատական տան։ Երբ այս գործը գնա Եվրոպական դատարան, Բալայանը և Զոյա Զակինյանը պատասխան չեն տալու, այլ՝ ՀՀ կառավարությունը, իսկ Կառավարությունը քայլեր պետք է ձեռնարկի, որ նման դատավորներ այլևս այս համակարգում չլինեն»,- նկատեց Արա Ղարագյոզյանը։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցն էլ ընդգծեց, որ եթե խոշտանգում իրականացնողը կարող է այդ մի դեպքով սահմանափակվել, ապա այն բոլոր անձինք, որոնք կոծկում են այդ դեպքերը, շատ ավելի ծանր հանցագործություն են իրականացնում։

«Հոգնել ենք կրկնելուց՝ ադարադատություն իրականացնող մարմինները կրում են հանցագործ էլեմենտներից շատ ավելի վատ գաղափարախություն՝ մեկը մյուսին պաշտպանելու։ Քրեական ենթամշակույթը «отдыхает» սրանց կողքը»,- նշեց Նինա Կարապետյանցը։

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն էլ նկատեց, որ դատական նիստին մասնակցել է և ծանրագույն տպավորություններ են իր մոտ։

«Այն բոլոր մարդիկ, որոնք այդ ժամանակ զբաղեցրել են արդարադատության նախարարի պաշտոն, բոլորը պետք է պատասխան տան։ Մարդկային կյանքը մեր հասարակությունում արժեք չունի։ Ես միանալու եմ այս գործին և մինչև վերջ պետք է պայքարենք։ Ո՞ւր է Մարդու իրավունքների պաշտպանը, արդարադատության նախարարը։ Եթե այս գործը գնա Եվրոպական դատարան, ո՞ր գումարը կկարողանա մարդու ձագին հետ բերել։ Երբ որ պետությունն իր պարտականությունը չի կատարում, բերում է ինքնադատաստանի»,- ասաց Մարինա Պողոսյանը։

Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ քննվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակից Արմեն Հովհաննիսյանի կողմից կալանավորին խոշտանգելու և պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործով հրապարակվեց որոշում։

Դատավորը խոշտանգում կատարելու համար մեղադրվող ամբաստանյալին ճանաչեց անմեղ, մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական դիրքի չարաշահման և 314 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելու համար։ Վերջին 2 հոդվածների վրա կիրառված է համաներում, ուստի ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից։