Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում շարունակվող Սինքֆիլդի գավաթի խաղարկության 8-րդ տուրում զիջել է ռուս Յան Նեպոմնյաշնիին. հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Սերգեյ Կարյակիը (Ռուսաստան), Նեպոմնյաշնինու Դին Լիրենը (Չինաստան) 4,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը խաղալու է Մագնուս Կարլսենի հետ:

