Անձինք, որոնց օլիգարխ էին անվանարկում, դարձել են բարերարներ․ Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետարանի խնդրահարույց նվերների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
21.05.2026 | 16:12
Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»
21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:17
Միրզոյանի պատասխանը Շոյգուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ

-Պարոն Խաժակյան, երեկ ավագանու նիստը բավականին թեժ մթնոլորտում անցավ։ Բայց մինչ նիստի սկսվելը Դուք հայտարարեցիք, որ օրենք է խախտվել՝ Երևանի զարգացման հնգամյա ծրագրում չեն ներառվել մի շարք կետեր՝ խաչմերուկներում բեռնաթափման ծրագրեր, չորրորդ կարգի վթարային շենքերի վերաբերյալ։ Սա ի՞նչ է նշանակում և ո՞ւմ մեղքով է տեղի ունեցել։

-2018 թվականի տարեվերջին նոր քաղաքային իշխանությունը և ավագանին ընդունեցին հնգամյա ծրագիր, որտեղ առկա էին մի շարք կարևոր կետեր՝ «Հայրենիքի», կրկեսի խաչմերուկները բեռնաթափելու ծրագրեր, չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրեր, և փաստորեն այս ծրագրերը դուրս են մնացել հնգամյա ծրագրից՝ տարբեր պատճառներով։

-Չե՞ն իրականացվելու այս ծրագրերը։

-Ո՛չ։ Ըստ էության, հնգամյայում չկան դրանք, բայց իրենք կարող են ասել, թե իրականացնելու են, բայց ինչ չկա, չկա։ Նոր ծրագրում այս կետերը չեն ներառվել։ Մենք ասում ենք, որ դրանք քաղաքաշինական կարևոր ծրագրեր են և անթույլատրելի է դրանց դուրս բերումը։ Նաև օրենքի տեսանկյունից է անընդունելի հնգամյա զարգացման ծրագրից կամայական պահի ծրագիր հանելը։ Քաղաքաշինական մեծ ծրագրերը ձեռնոցներ չեն, որ կարողանաս ամեն պահի փոխես։ Նախ՝ քաղաքապետը պետք է ներկայացնի հաշվետվություն հնգամյա ծրագրի կատարման վերաբերյալ, հիմնավորի, թե ինչ օբյեկտիվ պատճառներով դրանք չեն կատարվել, ինչն է խնդիրը, որ չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներին չենք կարող վերաբնակեցնել, կարևորագույն հանգույցներ չենք կարող բեռնաթափել, հետո՝ ավագանու թույլտվությամբ այդ փոփոխությունն իրականացվի։

-Դուք հայտարարել եք, որ դիմելու եք Դատախազություն, և նշում եք, որ քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայության ժամանակ քաղաքապետի լիազորություններն իրականացվել են մի պաշտոնյայի կողմից՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի, որը չուներ օրենքով նման լիազորություն։ Ինչպե՞ս եք հիմնավորում և Դատախազությունից ի՞նչ եք պահանջում։

-Երևանի ՏԻՄ օրենքով քաղաքապետի լիազորությունները բացի քաղաքապետից, իրավունք ունի իրականացնել բացառապես մեկ անձ՝ քաղաքապետի առաջին տեղակալը։ Նրա ամենամեծ, հիմնական, եթե չասենք միակ տարբերությունը մյուս տեղակալներից այն է, որ ինքը իրավունք ունի քաղաքապետին փոխարինել իր բացակայության ժամանակ և դրա համար նաև ավագանու անդամ է։ Այնպես ստացվեց, որ Հայկ Մարությանը որոշեց երկարաձգել իր արձակուրդը, իսկ Հրաչյա Սարգսյանը արդեն իսկ պլանավորել էր իր աշխատանքը։ Իրենք պայմանավորվել էին, որ Հայկ Սարգսյանը շարունակի լիազորությունները, բայց պարոն Մարությանը երկարաձգում է իր արձակուրդը և որի արդյունքում լիազորությունը ֆորս-մաժորային իրավիճակում դնում է քաղաքապետի տեղակալի վրա։ Օրենքով չնախատեսված դեպք է սա, և քաղաքապետը կարող էր իր լիազորությունը դնել մամուլի խոսնակի, վարորդի վրա։

-Հայկ Մարությանը, ավագանու նիստին լսելով Ձեր այս դիտարկումը, շնորհակալություն հայտնեց ժպիտ պարգևելու համար։

-Քաղաքապետարանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներին քրտինք էր տվել, երբ լսեցին իմ ելույթը, որ այդ հանգամանքները ֆիքսվել են։ Իմ հարցերը պատահական չեն։ Դեռ պետք է պարզել՝ իրավունքները վերապահելու մասին փաստաթուղթը երբ է ձևակերպվել։

-Քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ հերքեց, որ Սամվել Ալեքսանյանը մեքենա է նվիրել մայրաքաղաքին։ Այդպիսի հայտարարություն արել էիք Դուք։ Հանրությունը ի՞նչ եզրակացության պետք է գա՝ ճիշտը Դո՞ւք եք, թե՞ քաղաքապետը։

-Հանրությանը կոչ կանեի առկախել այդ հարցի պատասխանը մինչև իմ կողմից որոշակի փաստաթղթերի հրապարակումը և թղթերով մարդիկ կտեսնեն, որ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված կազմակերպություն քաղաքապետարանին մեքենա է նվիրել։ Այն, որ քաղաքապետարանը թաքցնում է, իսկ որոշ դրվագներով կեղծ տեղեկատվություն է հրապարակում, փաստում է, որ ամիսներ են անցել գնումներից, բայց իրենք ընդունեցին, որ այո՛, եղել է նվիրատվություն և պատվոգրեր պատրաստեցին իրենց տալու՝ իբր իրենք ոչինչ չեն թաքցնում։ Այն անձինք, ում իրենք անվանարկում էին իբրև օլիգարխ, հիմա իրենց համար դարձել են խոշոր սեփականտերեր, բարերարներ, որոնք պատրաստ են իրենց բիզնեսից 100 հազար դոլարանոց մեքենա նվիրել։ Էդ ճանապարհը վաղուց Հանրապետականը անցել է և տեսել ենք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան