«Իմ սեփական տարածքն է եղել, իմ տնկած ծառերն են եղել, թեկուզ թարմ՝ կտրել եմ». Ռուբեն Գևորգյանը՝ «Դեյզի» այգու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Factor.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հետ

-Պարոն Գևորգյան, իրավապահների ուշադրության կենտրոնում Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Դեյզի» այգու սեփականաշնորհման գործընթացն է: Ձեր ընտանիքը ինչպե՞ս է կարողացել այդ մոտ 7500 քմ մակերեսով հողատարածքը ձեռք բերել:

-Այդ հսկայական տարածքը նախկինում այգի չի եղել, ժայռաբեկորներով բարձրացված մի տարածք էր, բացի այդ, այդտեղ էր կուտակվել նաև բնակելի շենքերի ամբողջ շինարարական աղբը: Մի խայտառակ վիճակ էր, ում առաջարկում էի, որ գային խանութ կառուցեին՝ ծիծաղում էին ինձ վրա: Այդ կենտրոնական տարածքը, որին ոչ մեկ մոտիկ չէր գալիս, իմ աղջիկն ասաց՝ ես կբարեկարգեմ, սրճարան կհիմնենք: Սրճարանը եղել է 600 քմ տարածք, ինքնակամ կառույց է եղել: Իմ օրոք որևէ սեփականաշնորհում չի եղել:

-Fip.am կայքը գրել էր, որ Ձեր դուստրը՝ Արմենուհի Գևորգյանը, 1997-ին, երբ Դուք հանդիսանում էիք Դավթաշենի թաղապետը, այն ժամանակ առանց թույլտվության 577.5 քմ ընդհանուր մակերեսով տարածքում սրճարան է կառուցել: Այսինքն՝ հատկացումը Ձեր օրոք է եղել:

-Կա նկարահանում որտեղ ներկայացված է, թե այդ թվականին այդ տարածքում ինչ էր կատարվում: 1997 թվականին եղել է այդ ինքնակամ սրճարանի կառուցման որոշումը, որը ներկայացվել է քաղաքապետարան: Այդ ժամանակ ես արդեն եղել եմ պատգամավոր:

-Ձեր ընտանիքին որտեղի՞ց միջոցներ 7500 քմ մակերեսով հողատարածքը ձեռք բերելու համար և որքա՞ն եք վճարել:

-7500 քմ տարածքի համար վճարել ենք յուրաքանչյուր քմ-ի համար 5000 դրամ: Երևի մինչև հիմա էլ կադաստրային արժեքն այդքան է:

-Դուք իրավունք ունեի՞ք այգին քանդել և բազմաբնակարան շենքեր կառուցել այդ տարածքում:

-Այո, մենք իրավունք ունեինք:

-Այդ դեպքում ինչո՞ւ քաղաքապետարանը շինթույլտվություն չի տրամադրել:

-Քաղաքապետին թյուրիմացության մեջ են գցել կամ ինքը ապատեղեկատվություն ունի: Քաղաքապետն ասում է, որ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտում է եղել, որով այն որևէ մեկին չի հատկացվելու, բայց մենք ունենք փաստաթղթեր, որ այդ հոդվածը չի կրում:

-2000 թվականի տվյալներով տարածքը հասարակական այգու կարգավիճակ է ունեցել:

-Մերը հասարակական կառույց է, հասարակական կազմակերպություն ենք: Սրճարանը հասարակական կառույց է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան