«Շատ կարևոր է, թե որ մարմինն է ստուգում դատավորի անկախությունը»․ պատգամավորները՝ դատական համակարգի բարեփոխումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանի տպավորությամբ դատական համակարգի բարեփոխումները դատավորների համար լինելու են նոր սեփականատիրոջ փնտրտուք։ Հիշեցնենք, որ երեկ վարչապետը հայտարարել էր, թե դատական համակարգի անկախության համար այն պետք է վերից վար փոխել:

«Եթե իշխանությունն ասում է, որ ինքը ծայրից ծայր պիտի փոխի դատական իշխանությունը, ես արդեն հասկանում եմ, որ էդ դատական իշխանությունը չի լինելու անկախ, այսինքն, եթե նախկինում այդ իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի կրունկի տակ էր, հետո էլ Սերժ Սարգսյանի, հիմա էլ ուզում են տեղափոխել Նիկոլ Փաշինյանի կրունկի տակ։ Ինձ համար կրունկի սեփականատիրոջ ով լինելը կարևոր չէ»,-ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանը համոզված է, որ արդեն այսօր իշխանությունը քաղաքական գործիքներով փորձում է դատական իշխանություն կառուցել, ինչը չի ստացվելու, տապալվելու են․ «Ցանկացած քաղաքական պրեսինգ, ցանկացած քաղաքական միջամտությամբ խառնվել դատական իշխանությանը, դա նշանակում է մենք դատական իշխանությունը պահել ենք նույն ճահճի մեջ, որում եղել է տարիներ շարունակ»։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի օրինակը, որը, ըստ նրա, իշխանության դատավորն է դատական համակարգում։ Դատական համակարգի վրա քաղաքական գործիքներով ճնշելու մի գործընթաց է նա համարում ՍԴ անդամներին սոցիալական երաշխիքներով թոշակի ուղարկելու նախագիծը, որը, ըստ նրա, կոռուպցիոն գործարք է։ ՍԴ անդամներին նա խորհուրդ չի տա համաձայնվել իշխանության նախապայմանների հետ։

«Եթե նրանք համաձայնվեն, թող հիշեն, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ, այս իշխանությունն էլ հավերժ չի լինելու, իրենք ոչ միայն վերադարձնելու են չաշխատածի համար ստացած գումարները, այլև քրեական պատասխանատվության են ենթարկվելու թե՛ իրենք, որ ստացել են չաշխատածի համար գումար, թե՛ այդ օրենքի նախագծի հեղինակները»,- զգուշացնում է Նաիրա Զոհրաբյանը։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Անի Սամսոնյանը համաձայն է, որ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացները քաղաքական են։

«Մենք ի՞նչ ենք ասում, որ եթե պետք է Հրայր Թովմասյանը գնա, քանի որ քաղաքական դեմք է և կապեր է ունեցել նախկինների հետ, եթե նա պետք է գնա, բայց գա ձեր մարդը, որը քաղաքական դեմք է, և Վահե Գրիգորյանը չի էլ ժխտում, որ քաղաքական դեմք է, ձեր սիրելին է և պիտի զբաղեցնի Թովմասյանի պաշտոնը։ Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ մեկ քաղաքական դեմքին փոխարինում ենք մյուս քաղաքական դեմքով»,- ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Ըստ տիկին Սամսոնյանի, եթե այսպես շարունակվի, ամեն նոր իշխանություն գալու է և իր դատավորներն է առաջարկելու Հայաստանի Հանրապետության ժողովրդին, սա ոչ թե դատական համակարգի բարեփոխում է, այլ թիրախային բարեփոխում․ «Մենք տեսնում ենք, որ օրինակ՝ եթե իշխանությունը հայտարարում է դատարանը վերից վար փոխելու մասին, պատկերացնում եմ, որ ինքը պետք է ընկնի կոնկրետ անձերի հետևից, այդ անձերին հանի, որպեսզի գան իրեն ավելի հավատարիմ և իր համար ավելի ընդունելի անձեր»։

Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստ է փարատել ընդդիմադիրների կասկածները՝ իշխանությունը չի խառնվելու անկաշառ և անկախ դատավորների ընտրության գործընթացին, նա միայն ներկայացնելու է բարեփոխումների ռազմավարությունը։ Իսկ դատավորներն ընտրվելու են ըստ չափանիշների։

«Որ ինքը կապված չէ, հասարակությունը և կառույցը կարող են ստուգել, որ նա կախում չունի քրեաօլիգարխիկ համակարգի հետ, գույքային հարաբերություններն են ճշգրտում, բարեվարքության կանոններին է համապատասխանում, օրինակ, այնպիսի տուգանքների ծավալ չունի, բանկերի նկատմամբ պարտավորություններ չունի կամ տարբեր հարցերը կարող են ստուգել, մյուսը կարողանում է  ստուգել նրա կոմպետենտությունը, էս բոլոր չափանիշների համապատասխանելիությունը ձեր չափանիշն է, շատ կարևոր է, թե որ մարմինն է ստուգում»,-հավատացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Այս չափանիշների մեջ չի մտնում դատավորի թեկնածուի մտերմությունը իշխանության ներկայացուցչի հետ։ Նիկոլայ Բաղդասարյանն այդտեղ տարօրինակ ոչինչ չի տեսնում․ «Եթե էդպես լինի, ինձ թվում է պետության ներսում որևէ դատավոր չի լինի, որովհետև դատավորներից ինչ-որ մեկը ինչ-որ մեկի ընկերն է»։

Կառավարությունը և իշխանությունը, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, ռազմավարության հաստատումից հետո որևէ կապ չեն ունենալու դատավորների կամ դատավորի թեկնածուների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան