Հայաստանում երեկ տեղի ունեցած երկրաշարժը խուճապային իրավիճակ է առաջացրել Շիրակի մարզում ու մարզկենտրոն Գյումրիում: ԱԻՆ տվյալներով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 20:22-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման …

