Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց իր հեղինակած ««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է, որ ԱԺ-ի պետական ծառայողներն ունենան ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք։ Ըստ պատգամավորի՝ պետական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը պետք է սահմանվի 20 աշխատանքային, իսկ լրացուցիչ …

