ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ: Հանդիպման առանցքում են եղել բանկի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանի կրթության ոլորտի զարգացման նպատակային թիրախները և գործողությունների ծրագրի մշակման ուղղությունները: ԿԳ նախարարն իր խոսքում կարևորել է բանկի հետ արդյունավետ համագործակցությունը Հայաստանում …