«Այն գումարով, որով պետք է տոնեինք մեր ռադիոկայանի 25-ամյակը, կպատվիրենք ոռոգման նախագիծ»․Ա․ Թարխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
Բոլորը

Որոշեցինք, որ այն գումարով, որով պետք է տոնեինք մեր ռադիոկայանի 25-ամյակը, կպատվիրենք նախագիծ, որի շրջանակում կիրականացվի 125 հա տարածքի ոռոգում և կանաչապատում։ Այս մասին այսօր՝ «FM 105.5 ռադիոկայանի 25-ամյակ․ Երևան քաղաքին նվիրված ծրագիր-նախագծի ներկայացում» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց FM 105.5 ռադիոկայանի հիմնադիր Անահիտ Թարխանյանը։

«Հասկացանք, որ պետք է անել մի ծրագիր, որը կարևոր ու հիշվող կդառնա երևանցիների համար։ Ծրագիրը կոչեցինք «5 x 25», որը հավասար է 125-ի։ 5-ը՝ դեկտեմբերի 5-ն է, 25-ը՝ մեր ռադիոկայանի 25-ամյակը, իսկ 125-ը՝ 125 հա տարածքը։ Դա այն տարածքն է, որն այս տարիների ընթացքում մատնվել է մոռացության։ Այս ամառ տեսանք, թե ինչպիսի հետևանքներ է դա ունեցել։ Խոսքը Ցեղասպանության հուշարձանի հարակից տարածքի մասին է։ Նախագծի պատրաստ լինելուց հետո, փետրվարի կամ մարտի 5-ին կներկայացնենք ծրագիրը, որից հետո պարզ կլինի՝ որքան գումար է պետք ներդնել, որպեսզի ամբողջ զբոսայգին վերականգնվի։ Առանձին մարդիկ չեն կարողանա դա անել, բայց մենք համոզված ենք, որ կազմակերպելով գրաունդֆանդինգ, կստացվի։ Առաջին գումարն էլ՝ կապված նախագծի և ծրագրի մշակման հետ, այսօր դնում է մեր ռադիոկայանը»,- ասաց Թարխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան