«Այս մեղադրանքը քաղաքական որոշում էր Սերժ Սարգսյանի հնարավոր ակտիվությունը զսպելու նպատակով»․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

-Ինչո՞վ եք բացատրում Սերժ Սարգսյանին հենց հիմա մեղադրանք առաջադրելը։ Նկատի ունենք ի՞նչ կապ եք տեսնում Զագրեբում նրա շատ կոշտ ելույթի և հնարավոր ասուլիս տալու և այս մեղադրանքի միջև։ Արդյոք դրանով չչեզոքացվեց նրա խոսելու նշանակությունը, քանի որ մի բան էր այն, որ Սերժ Սարգսյանը խոսի մեղադրյալի կարգավիճակով, մեկ այլ բան, որ խոսի ազատ քաղաքացու կարգավիճակով։

-Մենք կարող ենք ընդամենը ենթադրություններ անել։ Մի քանի գործոն կարող է լինել։ Գործոններից մեկը գուցե Արցախում սպասվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։ Քանի որ Սերժ Սարգսյանը և իր թիմը բավականին ակտիվ են, այնտեղ ընտրությունները կարող են շատ թեժ լինել։ Մինչև հիմա հասկանալի չէ, թե ով է գլխավոր թեկնածուն։ Ինձ թվում է, որ այս մեղադրանքը ինչ-որ առումով զգուշացում է կամ չեզոքացման փորձ է։ Երկրորդ պատճառը մամուլի որոշակի հատվածի վրա ունեցած վերահսկողությունն է, որը բավականին ակտիվ է։ Մերձիշխանական մամուլն էլ բավականին ոչ ազդեցիկ է արդեն, էական չէ, ընդդիմության մամուլն է գլխավոր դերակատարը։ գուցե այստեղ որոշակի նախազգուշացում կամ ազդելու միջոց էր։ Երրորդ գործոնը հանրության վրա որոշակի շոուային ազդեցությունն է։ Որովհետև երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն սկսում է իջնել, իսկ նրա վարկանիշը կառուցված է ինչ-որ մեկին պատժելու վրա, ամեն անգամ փորձում է նման մի որևէ գործ հարուցել վարկանիշը բարձրացնելու համար։ Եվ ի՞նչն է հետաքրքիր՝ հարուցված գործը բավականին ծիծաղելի գործ է, այսինքն, սա որոշակի նախազգուշական գործ է՝ ինչ-որ մրցույթում իր հնարավոր ազդեցությունը բացահայտելու համար։ Կարող էին ավելի լուրջ գործեր բացել։ Ինձ թվում է սա կիսաքայլ էր։

-Պարոն Դանիելյան, Ձեզ համար սպասելի՞ էր այսպիսի մեղադրանքը։ Եթե հիշենք, որ նա ասում էր, որ այ եթե Հոկտեմբերի 27-ը բացահայտեն, Մարտի 1-ը բացահայտեն, Ղարաբաղի հարցը լուծվի ինձ ձերբակալելով, թող ինձ ձերբակալեն։ Մեղադրանքով արդյոք ուզում են ասել, որ նրան թույլ չեն տա հերոսանալ մեղադրյալ դառնալով։

-Ինձ թվում է նման խնդիր չկա, իմ կարծիքով, էականը այս երեք գործոններն են, հերոսանալ-չհերոսանալ, նման խնդիր չկա։

-Հասարակությունը սպասում էր այլ մեղադրանքի՝ Հոկտեմբերի 27-ի գործ, Մարտի 1-ի գործ, գործեր որոնցում շոշափվում է նրա անունը։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ գործերը թողած առաջադրվեց հենց այսպիսի մեղադրանք։

-Ինձ թվում է հանրությունը Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի գործ չէր սպասում, հիմնականում խոշոր կոռուպցիոն գործեր էր սպասում, որովհետև մեղադրանքները հիշում եք՝ Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդ դոլարը, Սերժ սարգսյանի ավելի շատ միլիարդները։ Եվ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հիմնականում ասում էր, որ թալանել են, լափել են, ես գալու եմ, պատժելու եմ, այդ փողերը հետ եմ բերելու։ Հիմա մարդիկ այդ փողերին են սպասում։ Ասում են՝ ո՞ւր է, տարիուկես է եկել ես, շուտով երկու տարի կլինի, բեր այդ փողերը, բեր տուր մեզ, կամ բյուջե լցրու, տնտեսություն զարգացրու։ Եվ տեսնում ենք, որ այդ գործերը չկան, կամ այդ ամենը սուտ է, կամ ցանկություն չկա բացելու։ Փոխարենը բացվում է մի աննշան գործ, ինչ-որ մրցույթի երկու մասնակից, մեկն ավելի քիչ գումար էր առաջարկել։ Մենք տեսնում ենք էդ անլուրջ մեղադրանքների կոնտեքստում շատ անլուրջ գործ է բացված։ Ուստի ես կարծում եմ, որ սա ավելի շուտ քաղաքական նշանակություն ուներ, քաղաքական որոշում էր այ այդ ակտիվությունը զսպելու համար։

-Իսկ հնարավո՞ր է, որ սա Սերժ Սարգսյանի դեմ հնարավոր բոլոր մեղադրանքներից ընդամենը առաջինն է։

-Դե չեմ կարող ենթադրություններ անել։ Ինձ թվում է արդեն հանրությունը կոնկրետ գործեր է սպասում, կոնկրետ տնտեսության լավացում է սպասում, կոնկրետ կառուցվածքային փոփոխություններ է սպասում, տնտեսական քաղաքականություն է սպասում, արտաքին քաղաքականությունում ինչ-որ փոփոխություններ է սպասում, որոնք չկան և մինչև հիմա անհասկանալի է, թե ինչ արտաքին քաղաքական գիծ կա։ Եվ նաև ներքաղաքական առումով անհասկանալի է, թե գործող կառավարությունը ինչ քաղաքականություն է վարում։

-Անդրադառնանք ղարաբաղյան խնդրին։ Ավարտվեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, եղավ հայտարարություն, որտեղ նշվել է, որ պայմանավորվել են բանակցությունները շարունակել։ Ըստ Ձեզ, այս հանդիպումը ի՞նչ տվեց բանակցային գործընթացին։

-Արդեն քանի տարի է, որ Արցախի շուրջ բանակցություններ են գնում։ Եթե 94 թվականից հաշվենք, արդեն 25 տարի է։ Եվ այսպիսի դրվագներ շատ են եղել։ Իմ կարծիքով, երբ Արցախի շուրջ բանակցություններ են գնում, խնդիրը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն է, ոչ թե՝ բուն բանակցությունները։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը բավականին լուրջ է Մերձավոր Արևելքում և հարավային Կովկասում։ Եթե հետևում եք, նաև Միջին Ասիայում շատ հետաքրքիր զարգացումներ են գնում։ Ինչ-որ փոփոխություններ են լինում, ինչ-որ աշխարհաքաղաքական նոր վեկտորների որոնում է գնում, ինչ-որ երկրներ միավորվում են և նաև իշխանության տրանզիտ է սկսվել և Ադրբեջանում, մինչ այդ Հայաստանում էր, Ղազախստանում ինչ-որ պրոցես էր, Ղրղզստանում, Բելառուսում ինչ-որ զարգացումներ կլինեն։ հաջորդ անգամ նորից Լուկաշենկոն կլինի․․․ Եվ այս առումով Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներն են կարևոր, որովհետև իրականում ընտանիքի մեջ իշխանության փոփոխություն չի լինում, սա նաև պետության կառուցվածքի խնդիր է, կլանային կառուցվածքի փոփոխություն է սպասվում․․․

-Նախիջևանյան կլանին փոխարինում է Բաքվի կլանը․․․

-Տարբեր կլաններ կան Ադրբեջանում, և այստեղ շատ հզոր ուժեր են ոնց որ հեռացվում իշխանությունից։ Եվ նաև Մեհրիբան Ալիևայի ու Իլհամ Ալիևի անձնական համատեղ կյանքի մասին էլ շատ հետաքրքիր դրվագներ կան, էդ կյանքը կա՞, թե՞ չկա, թե ամեն մեկն իր կյանքով է ապրում։ Այսինքն, այնտեղ տարբեր իշխանական բուրգեր են, երկու բուրգ է մի պայմանական ընտանիքի կողմից վերահսկվող։ Եթե հետևում եք Ադրբեջանի մամուլի և Իլհամ Ալիևի վերջին ելույթների հիմնական ասելիքն այն է, որ այնտեղ չպետք է թույլ տալ, որ հեղափոխություն լինի։ Իմիջիայլոց այս վերջին հեղափոխական ակտիվացումները հնարավոր է իշխանության մի ճյուղը փորձում էր դա կազմակերպել (ընդդեմ մյուսի-Մ․ Ա․)։ Դրանով այն արդեն վտանգավոր էր։ Եվ այս փուլում Ադրբեջանին շատ որոշակի հանգիստ իրավիճակ է պետք այդ վտանգավոր տրանզիտն իրականացնելու համար, որովհետև Ալիևն ասում էր, որ «մեզ պետք է ոչ թե հեղափոխություն, այլ էվոլյուցիա»։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: