Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ նախորդ իշխանության շրջանում որոշ օլիգարխներ, որոնք նոր Հայաստանում շարունակում են իրենց գործունեությունը, որքա՞ն գումար են վճարում՝ իրենց նկատմամբ որոշակի պատասխանատվության միջոցներ չկիրառելու համար և արդյոք սահմանափակվում են միանվագ վճարումով։ «Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ նոր Հայաստանում անարգել շարունակում են իրենց աշխատանքը: Նրանցից …