Պուտինն ու Զելենսկին գնահատել են Փարիզում կայացած հանդիպումը

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Փարիզում անցկացված հանդիպումների արդյունքներից, այդ թվում՝ «նորմանդական քառյակի» գագաթնաժողովից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո լրագրողների հարցին ի պատասխան:

Ուկրաինացի պաշտոնակցի հետ հանդիպումը Պուտինը գնահատել է «լավ և գործնական»:

Նա նաև կարծիք է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում «ջերմացում» կա, այն ճիշտ ուղղությամբ է ընթանում:

«Նախ՝ արդեն տեղի է ունեցել ձերբակալված անձանց փոխանակում: Մենք հասել ենք երեք կետում ուժերի դուրսբերման: Մենք հանդիպեցինք «նորմանդական ձևաչափով» և քննարկել շատ կարևոր հարցերի լայն շրջանակ, որոնց մեծ մասով առաջընթացի ենք հասել»,- հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսում թվարկել է Պուտինը:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի բոլոր խնդիրներն ու չլուծված հարցերն արդյունքում իրենց լուծումը գտնեն: Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որպեսզի հակամարտող կողմերն ուղղակի երկխոսության մեջ լինեն. «Աշխարհում ոչ մի հակամարտություն չի լուծվել առանց հակամարտող կողմերի միջև ուղղակի երկխոսության»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին գնահատելով փարիզյան հանդիպումը, խոստովանել է, որ իր համար «դժվար էր պայմանավորվել», քանի որ ՌԴ նախագահը մանրամասն դիտարկվում էր յուրաքանչյուր քննարկվող հարց:

Նա նշել է, որ ինքն ու Պուտինը տարբեր են, սակայն ընդգծել է՝ զգացել է, որ ՌԴ ղեկավարը զիջումների է գնում: «Ինչ-որ զիջումներ եղան, ես դա զգում էի»,- ասել է Զելենսկին:

Զելենսկին, միաժամանակ, հայտարարել է, որ Փարիզում «նորմանդական քառյակի» առաջնորդների հետ հանդիպումից հետո պայմանական հաշիվը «ոչ ոքի» է: