ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում նե, որ խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը: «Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն գորրծընկերներից է եւ փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում ունի կայուն զարգացող …