Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ն վտանգ չի համարում 10 միլիարդ դոլարի դուրսբերումը Հայաստանից․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

«ԱԱԾ-ն իր հայտարարությամբ ամրագրեց, որ ինքը դեռևս մնում է պետության զավթման տրամաբանության շրջանակում, որպես բռնապետական ռեժիմին հակաժողովրդավարական, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք չունեցող կառույցի վիճակի մեջ է մնացել, և սա է հրամայականը, որ ԱԱԾ-ն պետք է համապատասխանի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ պատասխանելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառմանը, որում ԱԱԾ պետի պաշտոնակատարին պահանջ էր ներկայացրել՝ հանրությանը տալ տեղեկատվություն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսների, ունեցվածքի մասին տեղեկություններ, որպեսզի քաղաքացիները իմանան դրանց օրինական լինել-չլինելու մասին։

Նկատենք, որ Արթուր Սաքունցին հասցեագրված նամակում ԱԱԾ-ն, ըստ էության, ընդունել է, որ տարիներ շարունակ հետևել է ընդդիմադիրներին ու քաղհասարակության ներկայացուցիչներին, տեսադաշտում պահել նրանց։ Ու թեև իրավապաշտպանը նշել է, որ դա ապօրինի է կատարվել, ԱԱԾ-ն պատասխանում է, թե օրենքն է այդպիսի հնարավորություն տալիս։

Արդյո՞ք ԱԱԾ-ն նման ոճի հայտարարություն տարածել է վարչապետի իմացությամբ: «Բացարձակապես չեմ կարծում, որ վարչապետն ունի նման միտում կամ կիսում է։ Բայց պատասխանտվության խնդիր ունի նաև պարոն վարչապետը, որ իրեն ենթակա կառույցում տիրում է այսպիսի վիճակ։ Արթուր Վանեցյանին գեներալի կոչում տալու փոխարեն պետք էր դնել ԱԱԾ-ի բարեփոխման և արմատական փոփոխության հարցը»,- նշեց իրավապաշտպանը։

Նրա գնահատմամբ՝ հետխորհրդային բոլոր այն երկրներում, որտեղ ԱԱԾ-ները արմատական փոփոխությունների չեն ենթարկվել, այդ երկրները ձախողվել են. «Նույն ՌԴ-ում անունը փոխվեց ԿԳԲ-ի, բայց բովանդակությունը չփոխվեց, ԿԳԲ-ականը բերվեց իշխանության։ Խայտառակ ձևի թաղված են թե՛ կոռուպցիայի մեջ, թե՛ Արթուր Վանեցյանի «բռատը» հանդիսացող կադիրովական ռեժիմների աջակցության մեջ, մենք այդպիսի երկիր չենք ուզում ունենալ, և ԱԱԾ-ն դուրս է գալու այդ տրամաբանությունից։ Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ն վտանգ չի համարում 10 միլիարդ դոլարի դուրսբերումը Հայաստանից»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան