ԱԳ փոխնախարարը մասնակցել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաժողովին

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ից 12-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն աշխատանքային այցով գտնվում էր Ժնևում՝ մասնակցելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 33-րդ միջազգային համաժողովին, որի լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել ելույթով։

«Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները մարդասիրական աղետալի իրավիճակներին դիմագրավելու ուղղությամբ միջազգային հանրության համակարգված գործողությունների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ՝ կարևորելով ինչպես մարդու իրավունքների լիակատար իրականացումն անկախ երկրից և տարածքի կարգավիճակից, այնպես էլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների վաղ կանխարգելումը։ Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերին՝ Արտակ Ապիտոնյանը, մասնավորապես, կարևորեց սահմանամերձ շրջաններում բնակիչների անվտանգության և դպրոցների ապահովության բարձրացման, գյուղատնտեսական աշխատանքների շրջանում հրադադարի վերահսկման աշխատանքների շարունակականությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ Հայաստանի Կարմիր խաչի ընկերության գործունեությանը, որը գալիք տարի կնշի իր հարյուրամյա հոբելյանը։ Նա նաև բարձր գնահատեց Կարմիր Խաչի կամավորների ու միսիոներների ջանքերը, որոնք Ցեղասպանության տարիներին փրկել են հազարավոր կյանքեր, հիմնել են որբանոցներ, դպրոցներ ու օգնել կարիքավորներին, կոչ անելով միջազգային հանրությանը ջանք չխնայել օժանդակելու ներկայումս մարդասիրական գործունեությամբ զբաղվող անհատների՝ հատկապես կանանց գործունեությանը։

Դեկտեմբերի 11-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտպանության հարցերով օգնական Ջիլլիան Թրիգսի հետ։ Կողմերը քննարկեցին դեկտեմբերի 17-ից 18-ը Ժնևում կայանալիք Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին փախստականներին և տեղահանվածներին առնչվող օրակարգի շուրջ միջազգային համագործակցության վերաբերյալ։ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց արդյունավետ ինտեգրման ուղղությամբ Հայաստանի դրական փորձը և գրանցած ձեռքբերումները։

Նույն օրը Արտակ Ապիտոնյանը Ժնևում հանդիպեց նաև ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավար Դավիթ Չիկվաիձեի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի միջև արդյունավետ փոխգործակցությանը։

Այնուհետև ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի այցի, կազմակերպեց ընդունելություն, որին հրավիրված էին ՄԱԿ-ի և Ժնևում գործող այլ միջազգային կազմակերպությունների հայազգի աշխատակիցները։ Ընդունելությանը ներկա էր նաև աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը»,- ասված է հաղորդագրությունում: