ԱՄՆ-ում փորձում են կանխել ռուսական նոր կիբերհարձակումները. VOA

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Օտարերկրյա ներգրավվածության կանխումը կարևոր խնդիր է ԱՄՆ ընտրական համակարգի համար 2020 թ ընտրություններից առաջ: Հիմնական նպատակն է կանխել 2016 թվականին ստեղծված իրավիճակը, երբ Ռուսաստանը փորձել էր ազդել ընտրության արդյունքների վրա. գրում է amerikayidzayn.com-ը:

Կիբերանվտագության խնդիրը շարունակում է մնալ արդիական ԱՄՆ-ում 2020 թվականի ընտրությունների նախօրեին:

Սենատոր Քրիս վան Հոլենը, ելույթով հանդես գալով Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնում, նշել է, որ բոլոր 50 նահանգներն իրենց վրա զգացել են Ռուսաստանի 2016 թվականի ներգրավվածության հետևանքները ամերիկյան ընտրությունների վրա: Սենատորն ընդգծում է, որ Ռուսաստանը կարողացել է պառակտում մտցնել երկրում:

Միջոցառման մասնակից փորձագետներն էլ ընդգծում են, որ Մոսկվան գնալով ավելի է կատարելագործում իր տեխնիկական հնարավորությունները կիբեր հարձակումներ իրականացնելու համար:

Ըստ Էնդի Գրինբերգի, ռուսական առաջին կիբերհարձակումները գրանցվել են 2015 թվականին Ուկրաինայում, որտեղ ռուսական կողմը փորձարկում էր իր տեխնիկական հնարավորությունները:

Ալեքս Քրոուվերի կարծիքով էլ ռուսական կիբերհարձակումներ գրանցվել են նաև դրանից ավելի շուտ, մասնավորապես Էստոնիայում՝ 2007 թվականին և Վրաստանում՝ 2008-ին: Այժմ թիրախը ԱՄՆ է:

Փորձագետների կարծիքով անհրաժեշտ են միջազգային չափանիշներ, որոնք կարգելեն կիբերհարձակումները: Կարևոր են նաև դասընթացներն առցանց անվտանգ գործունեություն ապահովելու համար:

Սակայն խնդիրը շարունակում է մնալ արդիական: Վերջին 15 տարիներին կիբերանվտանգության ծախսերը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր սեկտորներում շեշտակի աճ են գրանցել: Սպասվում է, որ այդ աճը կլինի շարունակական: