2019-ի բյուջեի կատարողականը կախված է 4 վարկային համաձայնագրերի վավերացումի՞ց․ Սիմոնյանը՝ Հայրապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ներառված է 10 հարց: Հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ դրանց հիմնական մասը վերաբերում է 4 վարկային համաձայնագրերի, մեկ կոնվենցիայի վավերացման,  մնացյալ հարցերն օրենսդրական փոփոխություններ են ենթադրում:

«Հարցերի հրատապությունը կայանում է նրանում, որ մի մասը պայմանավորված է 2019թ. ընթացքում անելիքներն ավարտին հասցնելու հանգամանքով: Այդ անելիքների մեջ շատ կարևոր են 4 վարկային համաձայնագրերը»,- ասաց փոխնախարարը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված 4 վարկային համաձայնագրերի վավերացումը դեկտեմբերին արտահերթով խորհրդարան բերելու հանգամանքը. «Դրանք նո՞ր են կնքվել: Պատճառը ո՞րն է, որ այսպես է գալիս»:

Արմեն Հայրապետյանը պարզաբանեց, որ դրանք նախատեսված են եղել 2019 թվականի պետբյուջեի մասին օրենքով, որն ընդունվել է 2018 թվականին:

«2019թ. բյուջեով ունենք ֆինանսական հոսքերի՝ արդեն այն ժամանակվա օրենքում նախատեսված դեֆիցիտ, որի ֆինանսավորման համար նախատեսվել է արտաքին աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավում և ֆինանսական միջոցների այդ մասը, որ բաց է մնացել, փորձել ենք դոնորների հետ քննարկելով՝ գալ արդյունքի, որպեսզի կարողանանք այդ բացը փակել: Դրա հրատապությունը կայանում է նրանում, որ 2019թ. պետական բյուջեի իրականացումն է կարևոր, երկրորդ՝ մենք ունենալու ենք այդ միջոցների բաց, եթե դա տեղի չունենա, և ստիպված ենք լինելու այլ աղբյուրներից լրացնել, որը ֆինանսական անկայունության կարող է հանգեցնել»,- նշեց Հայրապետյանը:

Կարեն Սիմոնյանն արձագանքեց. «Այսինքն՝ ճի՞շտ հասկացա, որ 2019 թվականի բյուջեի կատարողականը կախված է այս համաձայնագրերից»:

Մանրամասները՝ տեսանյութում: