Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների վերականգնումը հնարավոր է միայն այդ երկրում իրադրությունը ոչ ռուսատյաց հուն վերադարձնելուց հետո: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը: «Հրապարակված փաստաթղթերից (հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների ժամանակավոր արգելքի մասին նախագահի հրամանագիրը) երևում է, որ հստակ ժամկետ չի արձանագրվել: Խոսքը պարզապես Վրաստանում իրադրությունը ոչ ռուսատյաց …

