«Ցիրկը շարունակվում ա». Սամվել Բաբայանը՝ դատավորին

Լուրեր

06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը ամբաստանյալներից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Դատավորի հարցին ի պատասխան՝ 3 ամբաստանյալներն էլ ասացին, որ իրենց համար առաջադրված մեղադրանքը հասկանալի չէ: «Դուք որ իմանայիք շառ են անում կընդունե՞իք. Սերոժի պատվերն է»,- ասաց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը։

Որից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Սամվել Բաբայանը՝ ասելով, որ «ցիրկը շարունակվում է». «Ձայնագրություններից պարզ երևում է, որ ես ասում եմ դա տռուբա է։ Հասկանալի է մեղադրանքը, բայց քանի որ վերևից ներքև մեղադրանքը սուտ է, այն չեմ ընդունում։ Ցիրկը շարունակվում է պարզ երևում է ձեր դիրքորոշումը, պետք է գործին ծանոթանալուց անմիջապես հետո այն կարճեիք, բայց չեք կարճել»։

Նշենք, որ մինչև ամբաստանյալների հայտարարությունները, դատարանը խնդրեց ոտքի կանգնել Սամվել Բաբայանին, ում հետ հավասար ոտքի կագնենց նաև իր պաշտպանը՝ Արամ Ղլեչյանը։ Դատարանը նրան հորդորեց նստել՝ ասելով, որ ինքը հարցեր ունի միայն ամբաստանյալին։ Պաշտպանն էլ պատճառաբանեց, որ մեջքը ցավում է, և չի կարող անընդհատ վեր կենալ, նստել։ Դատարանը կրկին հորդորեց նստել, պաշպտանը կրկին չնստեց, ի վերջո, Սամվել Բաբայանի խնդրանքից հետո միայն պաշտպանը զբաղեցրեց իր տեղը։

Դատարանը որոշեց սկզբում հետազոտել գործով առկա ապացույցները, հետո առանձնացված գործով ամբաստանյալ Հրաչյա Մաիլյանին հարցաքննել, այնուհետև այս գործով ամբաստանյալներին։ Այս պահին ուսումնասիրվում են գործում առկա ապացույցները։

Լիլիթ Շաբոյան