Կառավարության ապրիլի 10-ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության 2006 թվականին ընդունած որոշման մեջ։ Կատարված փոփոխությունների նպատակն է լուծել անօթևան 10 անձի բնակարանային խնդիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պետության կողմից բնակելի տարածք՝ կացարան …