«Արայիկ Հարությունյանը թող մոռանա, որ ինքն է որոշում՝ մնա, թե ոչ» ՀՅԴ ՀԵՄ անդամներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Այս երկրի պետականամետը մենք ենք, չփորձե՛ք Հայաստանը պաշտպանել մեզնից։ Եթե դառնանք պարտիզան, լավ գիտենք, որ սահմանից այն կողմ ենք պարտիզանություն անելու, եթե զենք բարձրացնենք, միանշանակ սահմանից այն կողմ է այդ զենքը լինելու։ Իսկ ՀՀ-ում, բոլոր օրինական միջոցներով, և՛ քննադատելու ենք իշխանություններին, և՛, հարկ եղած դեպքերում, աջակցելու ենք։ Լավին լավ ենք ասելու, վատին՝ վատ։ Այս մասին այսօր՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հերթական ակցիայի ընթացքում ասացին ՀՅԴ ՀԵՄ անդամները։

Ակցիայի մասնակիցները ներկայացրին 15 փաստ, թե ինչու Արայիկ Հարությունյանը չպետք է ղեկավարի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Արայիկ Հարությունյանը պաշտոնավարում է ՝ առանց հասարակության հետ հետադարձ կապի ապահովման և հաշվետվողականության։ Նա անհիմն մեղադրում, պիտակավարում և հեգնում է հասարակության անդամներին, սպառնում իրենից տարբեր կարծիք ունեցող քաղաքացիներին։ Նա սպասարկում է նեղ խմբի շահեր և նեղ խմբի ճաշակներն արտացոլող քաղաքականություն։ Նա ասում է՝ հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ ինքն այդպես որոշի։ Մենք ասում ենք՝ թող մոռանա, որ ինքն է որոշում՝ մնա, թե ոչ»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Նրանք նաև նամակ էին պատրաստել, որը հանձնեցին Կառավորության դիմում-բողոքների բաժնի ներկայացուցչին։ ՀՅԴ ՀԵՄ անդամները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ այս տարի սա նրանց վերջին ակցիան է։ Նրանք հավելեցին, որ չեն պատրաստվում հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, եթե անգամ նման առաջարկ լինի։

«Նախարարն արդեն ուշացել է»,- ասացին նրանք։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամներն արդեն շուրջ մեկ ամիս է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը: Նրանց վերջին ակցիայի ընթացքում շուրջ 24 անձ բերման էր ենթարկվել՝ Էրեբունու և Կենտրոնի ոստիկանական բաժանմունքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան