Թող լինեն արմագեդոնին հասնող բանավեճեր, բայց միայն քաղաքական․ Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 12:22
Հայաստանի գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմռանը․ «Գազպրոմ Արմենիա»
18.11.2026 | 12:18
Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման կլինի․ Գերմանիայի ԱԳ նախարար
18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը հաղթանակով է մեկնարկել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
Բոլորը

Մենք անընդհատ ասում ենք՝ համայնքը ասում է, բայց համայնքն ինչպե՞ս է ասում: Համայնքը կարող է ասել տեղական հանրաքվեների միջոցով: Խորհրդարանում «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հիմա եթե մենք ուզում ենք տեղական հանրաքվեներին տալ իմպերատիվության ուժ, եկեք արդեն մտածենք սահմանադրական փոփոխությունների մասին: Ես ինքս կուզենամ, որ տեղական հանրաքվեի արդյունքն ունենա իմպերատիվ ուժ, բայց դա այլևս Սահմանադրությամբ լուծելի խնդիր է»,- հավելեց պատգամավորը:

Ամփոփելով խոսքը՝ Նաիրա Զոհրաբյանը բարեմաղթանքներ հնչեցրեց:

«Ուզում եմ, որ տարին երջանիկ, բարի լինի բոլորիս համար, ուզում եմ, որ այն բացասական էներգիան, որ շատ դեպքերում մեզանից յուրաքանչյուրը բերում է այս դահլիճ, և բանավեճերը քաղաքական հարթակից իջնում են անձնական հարթակ, որը չի կարելի… Թող լինեն արմագեդոնին հասնող բանավեճեր, բայց միայն քաղաքական»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: