Բարդացնում ենք տեղական հանրաքվեի մեխանիզմը․ Վարազդատ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Վահե Ղալումյանը:

Հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանն ասաց՝ առաջարկվող փոփոխություններից մեկով բարդացնում են տեղական հանրաքվեի մեխանիզմը՝ սահմանելով 50 տոկոսանոց մասնակցության շեմ:

«Քանի որ տեղական հանրաքվեն նաև ծախսատար գործընթաց է, մենք ուզում ենք երկու կարևոր բան հաղորդել համայնքներին: Այո՛, մենք պատրաստ ենք լսել համայնքների կարծիքը, բայց պետք է ներկայացուցչական լինի համայնքի կարծիքի արտահայտումը, այսինքն՝ հնարավորինս շատ մարդիկ պետք է մասնակցեն հանրաքվեին, և ոչ ամեն առիթով համայնքները դիմեն այս գործընթացին: Բայց քանի որ մենք ամեն դեպքում պարտավոր ենք համայնքների կարծիքը լսել, մենք երկրորդ փոփոխությունն ենք առաջարկել, համայնքների ղեկավարներին հնարավորություն տալով տեղերում անցկացնել բաց քննարկումներ և լսումներ, և այդ արդյունքները նույնպես կցել վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին ԱԺ բերելուց առաջ»,- նշեց պատգամավորը:

Նա, միաժամանակ, հավելեց, որ սա իդեալական և կատարյալ տարբերակ չէ:

«Ընդհանրապես տեղական հանրաքվեի ինստիտուտը Հայաստանում դեռևս կայացած չէ, օրենքն էլ չի նպաստում այդքան, որ այս ինստիտուտը կայանա: Դրա համար մենք երկար դեռևս պետք է աշխատենք՝ համայնքներում ուղիղ ժողովրդավարության գործիքակազմը արդյունավետ ներդնելու ուղղությամբ»,- ասաց Վարազդատ Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: