Չոգևորվեք իմ ելույթից, ես անվերապահ աջակցում եմ Արայիկ Հարությունյանին․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեր քաղաքացիներից շատերը որոշակի մտահոգություններ ունեն Տերյան և Քոչար փողոցների մեջտեղում գտնվող տպարանի շենք հետ կապված, որտեղ այժմ որոշակի աշխատանքներ են կատարվում: Այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

«Ես ուզում եմ դիմել իմ շատ սիրելի ընկեր Արայիկ Հարությունյանին, իմ կողմից շատ հարգված և սիրված Նարինե Թուխիկյանին, որ այդ հարցը ևս մեկ անգամ քննեն: Եվ, եթե հնարավոր է, ես առաջարկում եմ այս պահին դադարեցնել այդ աշխատանքները, վերադառնալ այդ հարցի քննարկմանը, հանդիպել կամ ինչ-որ ձևաչափով շփվել երևանցիների հետ, ովքեր մտահոգություն ունեն, մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասաց Զոլյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե այդ մտահոգություններն անհիմն են, քննարկումների արդյունքում դրանք կվերանան:

«Ուզում եմ նաև խնդրել, որ այն մարդիկ, ովքեր ինչ-որ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում պարոն Հարությունյանի հասցեին և անգամ նախարարության անունը չեն կարողանում ճշգրիտ արտաբերել, իմ ելույթից հանկարծ չոգևորվեն, ես անվերապահ աջակցում եմ Արայիկ Հարությունյանին որպես մեր թիմի անդամ»,- հավելեց Միքայել Զոլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: